03, 2015

Խաչատուր Մարտիրոսի Իսկանդարյան

30032015

Երևան քաղաքի պատմության թանգարանի անձնակազմը տնօրենի գլխավորությամբ խորին ցավակցություն է հայտնում Իսկանդարյանների ընտանիքին` Մեծ վարպետի՝ ՀՀ վաստակավոր քանդակագործ, նկարիչ Խաչատուր Իսկանդարյանի մահվան կապակցությամբ:

Գլենդելում կբացվի ԵՔՊԹ արխիվային լուսանկարների ցուցահանդեսը

21032015

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանի և Գլենդելի «Նարեկ» մշակութային հաստատության համատեղ նախաձեռնությամբ 2015թ. ապրիլի 19-ին Գլենդելի «Նարեկ» մշակութային հաստատությունում կբացվի «Մենք հիշում ենք» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու են Երևան քաղաքի պատմության թանգարանի արխիվային լուսանկարները:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Տոնի պատմությունից

080320151

Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:
Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները հիշեցին 1857-ի տեքստիլագործների բողոքի երթը և 1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: