02, 2016

Հերթական խորհրդակցությունը՝ Երևանի պատմության թանգարանում

Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի  վարչությունը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի, Ժամանակակից արվեստի թանգարանի, Կարեն Դեմիրճյանի թանգարանի և Նանսենի անվան թանգարանի տնօրենների հետ 2016թ. փետրվարի 10-ին հերթական այցը և խորհրդակցությունն  անցկացրեց Երևան քաղաքի պատմության թանգարանում:

Երևանի պատմության թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի պատմության թանգարանում փետրվարի 2-ին բացվեց «100-ն անց» խորագրով վավերագրական լուսանկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված 30 լուսանկարների միջոցով հեղինակը՝ լուսանկարիչ Իննա Մխիթարյանը փորձել է ներկայացնել վերապրածներ, շարունակվող մշակույթ և այն ամենը, ինչը պահպանվում է Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց։