03, 2016

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը

12923217_1278995548795756_3828721065754537352_n

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության նախաձեռնությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է թանգարանի իրանական հավաքածուի ավելի քան 70 ցուցանմուշ:

Երևանի պատմության թանգարանում կներկայացվի թանգարանի իրանական մշակույթի հավաքածուից շուրջ 75 առարկա

26032016

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մարտի 29-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «Մշակույթների երկխոսություն»  խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսում կներկայացվի Երևան քաղաքի պատմության թանգարանում պահվող իրանական մշակույթի հավաքածուից շուրջ 75 թանգարանային առարկա, այդ թվում՝ գործվածք, գորգեր, գեղանկարներ, մանրանկարներ, 16-րդ դարի մարմարե շատրվան, 18-19-րդ դարերով թվագրվող կենցաղային առարկաներ:

Երևան քաղաքի պատմության թանգարան

«Քաղաքը և միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

18bba1a7c23ca58c0f75dc0349e33762c57959a8

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Քաղաքը և միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում:

Ցուցադրություն՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան

16030161

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 16-ին՝ ժամը 18:30-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում նախաձեռնել է «Քաղաքը և միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցադրություն:

Ցուցադրության է ներկայացված Լիոնի, Մարսելի և Փարիզի 16 լուսանկար, իսկ Երևանը ներկայացված է «Լոկատոր» ընկերության տեսաֆիլմով և «Բյուրեղյա քաղաք» մանրակերտի ցուցադրությամբ:

«ԵրևանՈՒՀԻ» ցուցահանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

707771334b1abe9c73bb7290eb75922fd6869516

Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է քանդակագործ, նկարիչ, դիզայներ Նուռի «ԵրևանՈՒՀԻ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը:

Իր տեսակով բացառիկ ցուցադրությանը ներկայացվել են շուրջ 50 գործեր՝ արծաթյա և ոսկյա զարդեր, նաև գեղանկարներ: Հիմնական՝ «Արատտա» հավաքածուն պատմական Հայաստանի տարբեր քաղաքները խորհրդանշող զարդերն են, որոնք ստեղծվել են շուրջ 10 տարվա ընթացքում և որպես արվեստի գործեր բարձր են գնահատվել աշխարհի տարբեր երկրներում:

Մեկնարկեց «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» լուսանկարների ցուցահանդեսը

7fe5ba09506bf0223e077d79d8434657f36b82fd

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում բացվել է «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ կազմակերպված ցուցադրությանը ներկայացվել է խորհրդային շրջանից մինչ մեր օրերը ամենատարբեր ոլորտներում կնոջ զբաղվածության ու դերի մասին պատմող 32 լուսանկար:

Մարտի 8-ին մետրոպոլիտենում կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» լուսանկարների ցուցահանդեսը

643d7e03c06f27fb0038ea351a03268940a19bb0

Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում մարտի 8-ին կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցանկացողները կարող են այցելել և ծանոթանալ ցուցադրությանը մարտի 8-ին՝ առավոտյան ժամը 11:00-ից սկսած: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

Մեկամսյա ցուցահանդես՝ նվիրված կանանց

01032016

Երևանի քաղաքապետարանը և Երևան քաղաքի պատմության թանգարանը սիրով հրավիրում են մասնակցելու քանդակագործ, նկարիչ, դիզայներ Նուռի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա մարտի 10-ին՝ ժամը  17:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում (Ք. Երևան, Արգիշտիի 1/1):