09, 2016

Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

5da5e6b7f32e6bba2b1f19eb1fcfb5ffb2bc364f-600x400

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը:

Քաղաքապետին ներկայացնելով ցուցանմուշները՝ թանգարանի տնօրենը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասը կազմող 1988-1990-ական թվականների արցախյան շարժման բնօրինակ պաստառներ, որոնք թանգարանի աշխատակիցների կողմից ձեռք են բերվել դեռևս 1990-ականներին:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

070920161

Ս. թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 19:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով: Ցուցահանդեսում կներկայացվեն 1988-1990-ական թթ. արցախյան շարժման բնօրինակ պաստառներ (թվով 33), որոնք թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասն են կազմում և ձեռք են բերվել 1990-ական թվականներին թանգարանի աշխատակիցների կողմից: