03, 2017

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է իրանական մշակույթին նվիրված «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես

6aad58d6b36aaa8875885afaded6c26ae9092d6e

Մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման՝ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված միջոցառումների ծրագրի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է իրանական մշակույթին:

Previous Image
Next Image

Առաջինները Երևանի բժշկության մեջ

Untitled-10

Առողջապահության և բժշկագիտության հարցերը հայ ժողովրդին հետաքրքրել են վաղ ժամանակներից: Բժշկությունը Հայաստանի մշակույթի անբաժանելի մասն է կազմում, նրա արմատները հասնում են դարերի խորքը: Ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները վկայում են բժշկական արվեստի բարձր մակարդակի մասին (բժշկական զանազան գործիքներ, դեղատան սարք և այլն)(1): Մասնավոր հիվանդանոցներ Հայաստանում եղել են դեռևս 3-րդ դարում:

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Հավերժի Ճամփորդ» խորագրով ցուցահանդես

a3167d0e61f9bc0044fba95bf183bf23911c92df

Կանանց տոներին նվիրված միջոցառումների շարքում Երևան  քաղաքի պատմության թանգարանում բացվել է նկարչուհի և գեղանկարչական ցուցահանդեսների կազմակերպիչ Արմինե Թումանյանի ստեղծագործական աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Հավերժի ճամփորդ» խորագիրը:

Երևանը 19-րդ դարի առաջին կեսին՝ ըստ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի

IMG_0239

Երևանի և շրջակա գավառների պատմության ուսումնասիրությամբ զբաղված հեղինակների մեջ իր ուրույն տեղն ունի Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը: Նրա հետազոտություններն ի սկզբանե ուշադրության են արժանացել ինչպես իր ժամանակի, այնպես էլ հետագա ուսումնասիրողների կողմից:(1) Այդուհանդերձ, Շահխաթունյանցի գործունեության և խնդրո առարկա թեմայի շուրջ մի շարք դրվագներ դեռևս ուսումնասիրության կարիք ունեն, առավել ևս նրա և այլ հեղինակների հաղորդումները բաղդատական հնարավորություն են տալիս ճշգրտումներ մտցնելու Երևանի՝ 19-րդ դարի առաջին կեսի հետ կապված խնդիրներին:

ԵՐԵՎԱՆԸ «ՔԱՂԱՔ-ԱՅԳԻ» ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Untitled-1

Սույն հոդվածը պատրաստելու և ներկայացնելու առիթը հանդիսացավ մեր ճապոնացի գործընկերների հետ Օսակայի Սուիտա քաղաքի թանգարանում «Սենրիյամա քաղաք-այգի. ուտոպիան Թաիշոի (1) դարաշրջանում»  ցուցահանդեսի (Ապրիլ 23 – հունիս 05, 2016թ.) նախապատրաստական աշխատանքներին ներգրավված լինելու հանգամանքը, որի արդյունքում էլ ծնվեց Երևանը քաղաք-այգի համատեքստում քննարկելու հարցը: Փորձենք հակիրճ ներկայացնել այս տեսության ստեղծման պատմությունը և հիմնական գաղափարները:

ԵՐԵՒԱՆԻ ԱՌԵՂԾՈՒԱԾԱՅԻՆ ԱՇՏԱՐԱԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ

2017030392

Աշտարակի նկարագրութիւնը։ Երեւանի պատմութեամբ հետաքրքրվողները քաջ ծանօթ են 17-րդ դարի ֆրանսիացի ակնավաճառ ու ճանապարհորդ Ժան Շարդենի`1673 թ. անձամբ տեսած ու նկարագրած Երեւանի աշտարակի առեղծուածին։ Շարդենը որոշակիօրէն յիշատակում է այս աշտարակը` տալով մի քանի մանրամասներ։