04, 2017

Նոր ծրագրի շնորհանդես Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրով կազմակերպված նոր ծրագրի շնորհանդեսին:

Շաբաթօրյակի ընթացքում մաքրվեցին թանգարանային առարկաները

Երևան քաղաքի պատմության թանգարանը շաբաթօրյակն անցկացրեց շենքի ճակատային մասի ապակիները լվանալով և ցուցասրահները մաքրելով: Մեկ-առ-մեկ բացվեցին ցուցափեղկերը, մաքրվեցին դրանց ապակիներն ու այնտեղ գտնվող թանգարանային առարկաները:

Ապրիլի 18-ին տեղի կունենա «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը

Երևանի պատմության թանգարանում ապրիլի 18-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը, որը նվիրված է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան: Այս տարի այն նշվում է «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո:

Երևան քաղաքի ընդարձակման պատմությունից. Դալմայի չորս գյուղերի հիմնադրումը (1939-1940 թթ.)

Երևան քաղաքի պատմության կարևոր մասնիկն է հանդիսանում ներկայումս մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների տարածքի մեջ մտնող Դալմայի չորս գյուղերի` Դավիթաշենի (Առաջին գյուղ), Անաստասավանի (Երկրորդ գյուղ), Սիլիկյանի (Երրորդ գյուղ, այնուհետև` Սպանդարյան), Հաղթանակի (Չորրորդ գյուղ) պատմությունը:

Նախատոնական միջոցառում՝ Երևան քաղաքի խնամատար ընտանիքների մասնակցությամբ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կազմեկերպած նախատոնական միջոցառմանը` Երևան քաղաքի խնամատար ընտանիքների մասնակցությամբ։

Թանգարանը՝ հայրենասիրական դաստիարակության միջավայր

Բավական չէ հիացիկ վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ դեպի անցյալ սերունդը.պետք է գերազանցել նրան: Հենց սա է հարգանքի այն պսակը, որ յուրաքանչյուր հետնորդ պարտավոր է դնել նախնյաց հիշատակների կոթողին:
Գարեգին Նժդեհ

Հայրենասիրական դաստիարակությունը, հանդիսանալով անձի համակողմանի զարգացման կարևորագույն հատկանիշներից մեկը, հայրենիքի նկատմամբ աստիճանական  և  անընդհատ  իրագործվող  սիրո և  հարգանքի դրսևորումն  է: