10, 2017

«Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես՝ Խաչքարերի պուրակում

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում առաջին անգամ կազմակերպվել էր «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես:

Previous Image
Next Image

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանը գեղանկարներում» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Երևանը գեղանկարներում» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Previous Image
Next Image

Ցուցահանդեսում ներկայացված են 30-90-ականների վարդագույն տուֆի մայրաքաղաքը պատկերող կտավներ:

Պատասխանատուները նշել են, որ ցուցահանդեսում ներկայացված կտավները, որոնք վրձնել են Մարտիրոս Սարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Խաչատուր Եսայանը, Գաբրիել Գյուրջյանը, Արմեն Չիլինգարյանը, Պարսամ Սիմոնյանը, Մերուժան Հարությունյանը, Վլադիմիր Սահակյանը, Գևորգ Խանաղյանը, Համազասպ Սահակյանը, Գուրոսը, Եղիշե Մարտիկյանը, Լևոն Տոնականյանը և Եսայի Մինասյանը, պահվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում և ցուցադրվում են առաջին անգամ:

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվեց «Երևանը գեղանկարներում» ցուցահանդեսը

«Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում «Տե՛ս Երևանը» բաղադրիչի ներքո բացվեց «Երևանը գեղանկարներում» ցուցահանդեսը:

Previous Image
Next Image

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի հարցազրույցը «Կենտրոնի առավոտը» հաղորդաշարին

«Էրեբունի-Երևան 2799». «Երևանը գեղանկարներում»

Երևան քաղաքի պատմության թանգարանը և Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակներում ներկայացնում են «Երևանը գեղանկարներում» ցուցահանդեսը:

Երկու մասից բաղկացած ցուցահանդեսում ներկայացված կլինեն թե՛ հայ դասականների և թե՛ երիտասարդ սերնդի արվեստագետների ստեղծագործություններ:

Երևանի պատմության թանգարանը միացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին

Երևանի պատմության թանգարանը ևս միացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին, որն այս տարի անց է կացվում «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո:

Թանգարանի այցելուներին ներկայացվեց «Երևանի այգիները, զբոսայգիները և պուրակները քաղաքի համատեքստում» դասախոսություն-շրջայցը ցուցասրահներում: