01, 2018

Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններն ունեցել են շուրջ 350 այցելու

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հունվարի 2-7-ը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բաց են եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարանների և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դռները: