Լուրեր

«Թանգարանը` որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»

1-(23)

Երևան քաղաքի պատմության թանգարանում 2013թ. մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» միջոցառումն անցկացվեց «Թանգարանը` որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո: Միջոցառման շրջանակներում բազմաթիվ երևանցիներ և հյուրեր հնարավորություն ունեցան անվճար այցելել Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթանալ թանգարանի մշտական ցուցադրությանը և մասնակցել թանգարանի …

Posted in Լուրեր | Leave a comment

«Թանգարանային գիշերը» Երևան քաղաքի պատմության թանգարանում

150520133

  Երևան քաղաքի պատմության թանգարանում 2013թ. մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» միջոցառումն անց է կացվելու «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո:   Ծրագիր Երևան քաղաքի պատմության թանգարանում (Արգիշտի 1/1) անցկացվելիք «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» միջոցառման 1. Մշտական …

Posted in Ազդ, Լուրեր | Leave a comment

Հանդիպում «19-րդ դարի Երևանի գիմնազիստուհիների» հետ

mueseum2013

«Թանգարանների գիշեր» – 2013թ. ակցիայի շրջանակներում  Երևան քաղաքի պատմության թանգարանի (Արգիշտի 1/1) միջոցառումների շարքում «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո  մայիսի 18-ին ժամը 19:00-21:00 տեղի կունենա հանդիպում «19-րդ դարի Երևանի գիմնազիստուհիների» հետ:

Posted in Լուրեր | Leave a comment

Հրաժեշտ «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսին

20041331

Երևանի քաղաքապետարանում ապրիլի 20-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին գրառումը  կատարեց Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակվելու և հայ գրատպության 500-ամյակի առիթով հրատարակված «Երևան» գրքում. «Հպա՛րտ եմ …

Posted in Լուրեր | Leave a comment

Երևանի պատմության թանգարանը ներկայացվել է Ճապոնիայում

orbellyan

16.04.2013թ. Ճապոնիայի «Լեյք Բիուա» թանգարանում ունեցած զեկուցման ընթացքում Երևանի պատմության թանգարանի աշխատակից Գ. Օրբելյանը ներկայացրեց Երևան քաղաքի պատմության թանգարանի մասին համառոտ տեղեկատվություն` թանգարանի հիմնադրման, ցուցադրության, հավաքածուների, աշխատակազմի, միջոցառումների, կրթական ծրագրերի և մի շարք այլ կարևոր իրադարձությունների մասին:

Posted in Լուրեր | Leave a comment

Բացվեց Նարգիզ Փաշայանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը

050420138

Երևան քաղաքի պատմության թանգարանում ապրիլի 5-ին բացվեց Նարգիզ Փաշայանի ստեղծագործությունների «Տոն, որ միշտ մեզ հետ է» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

Posted in Լուրեր | Leave a comment

Ցերեկույթ` նվիրված Թուրքմենչայի պայմանագրի 185-ամյակին

2903131

Երևան քաղաքի պատմության թանգարանում   մարտի 29-ին տեղի ունեցավ Թուրքմենչայի պայմանագրի և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին պատմական իրադարձության 185-ամյակին նվիրված ցերեկույթ: Հիշեցնենք, որ Թուրքմենչայի պայմանգիրը ստորագրվել է 1828թ. փետրվարի 10-ին, դրանով ավարտվել է վերջին` ռուս-պարսկական 1826-1828թթ. պատերազմը:

Posted in Լուրեր | Leave a comment

Ներկայացվեց Երևան քաղաքի պատմության թանգարանի 2012թ. հաշվետվությունը

Museum2012.1

Երևան քաղաքի պատմության թանգարանը ամփոփել է 2012 թ. գործունեության արդյունքները: Համառոտ ներկայացնում ենք թանգարանի ծավալուն գործունեության ընթացքում տեղ գտած կարևորագույն իրադարձությունները:

Posted in Լուրեր | Leave a comment