Հերթական վարպետաց դասը

Երևան քաղաքի պատմության թանգարանում անցկացվեց հերթական վարպետաց դասը՝ նվիրված կարպետագործության ու գորգագործության հմտություններին:

Էջեր Երևան քաղաքի պատմության թանգարանից

«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանի հետ:

Թանգարանի հյուրն էր Ուրուգվայի պատվավոր հյուպատոսը

Երևանի պատմության թանգարանում ճանաչողական և համագործակցության այցով հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս պարոն Էդուարդո Ա. Ռոզենբրոք Բիդարթը:

«Թանգարանները որպես վարպետների կրթման վայր»

Երևանի պատմության թանգարանը Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» հետ համագործակցությամբ իրականացնում է կրթամշակութային ծրագիր:

«Թաղիքարշավ, մոռացված արհեստի վերապրում»

Երևան քաղաքի պատմության թանգարանում հուլիսի 2-ին բացվել է Աննա Քոլոզյանի «Թաղիքարշավ, մոռացված արհեստի վերապրում» խորագրով ցուցահանդեսը:

«Ամռան մեկնարկ» խորագրով ցուցահանդես՝ Հունիսի 1-ին ընդառաջ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ Հունիսի 1-ին ընդառաջ Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ամռան մեկնարկ» խորագրով ցուցահանդես-միջոցառումը:

Նվեր թանգարանին

Բեյրութի Անթիլիասի թաղամասից հարսանեկան շապիկ և շրջազգեստ նվիրաբերվեց Երևան քաղաքի պատմության թանգարանին՝ Սոսի Դիսչեքենյանի կողմից: Նա կատարում էր Մարի Թերզյանի պատգամը:

Թանգարանների միջազգային օրը բացված ցուցահանդեսում Երևան և Մոնրեալ քույր քաղաքներն են

Թանգարանների միջազգային օրվա եզրափակիչ միջոցառումը, որով Երևան քաղաքի պատմության թանգարանը ներկայացավ հանրությանը, կանադահայ լուսանկարչուհի Մարինա Անախաթունյանի եռաչափ տեխնիկայով արված լուսանկարների ցուցահանդեսի բացումն էր:

Թանգարանների միջազգային օրը՝ Մինասի և խորհրդահայ գեղանկարչության արժեքավոր ստեղծագործությունների հետ

Թանգարանների միջազգային օրը և թանգարանների գիշերը՝ մայիսի 18-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանը ևս մեկ անակնկալ էր նախապատրաստել իր բազմաթիվ այցելուների համար. թանգարանի առաջին հարկի ցուցասրահում բացվեց Մինասի և թանգարանում պահվող խորհրդահայ գեղանկարչության մի շարք արժեքավոր նմուշների ցուցահանդեսը:

«Գորգը՝ ազգային զարդանախշերի հանգույց»

Երևան քաղաքի պատմության թանգարանի նախաձեռնությամբ մայիսի 18-ին` ժամը 16:00 – 19:30 -ը, Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բազմաթիվ այցելուներ հնարավորություն ունեցան այգու գորգի խճանկարից անցնել դեպի ազգային զարդանախշերով գորգերի բացօթյա ցուցադրություն:

«Գորգը` ազգային զարդանախշերի հանգույց» բացօթյա ցուցահանդես

Մայիսի 18-ին` ժամը 16:00 – 19:30 -ը, Երևան քաղաքի պատմության թանգարանը հրավիրում է Երևանի 2800-ամյակին նվիրված այգու գորգի խճանկարից դեպի ազգային զարդանախշերով գորգերի բացօթյա ցուցադրության Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից:

1 2 3 4 5 6 31