Տեսակետ-առաջարկ Երևանի տարիքի վերաբերյալ

Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի լավ ուսումնասիրված հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախ, այժմ Երևանյան լճի արևելյան բարձրադիր ափին գտնվող Շենգավիթ բնակատեղին, որի ուսումնասիրությամբ հնագետները զբաղվել են 1936 թվականից: (Նպատակ չի դրվել մանրամասն անդրադառնալ հնագույն Շենգավիթ բնակավայրի պատմությանը: Այդ մասին գրել են այն պեղող հնագետներ Ե. Բայբուրդյանը, Ս. Սարդարյանը և Հ. Սիմոնյանը:

Երևանի բարբառի կրոնաեկեղեցական բառաշերտը

Բարբառագիտական գրականության մեջ Արարատյան բարբառ լեզվաբանական եզրը հայտնի է նաև Երևանի բարբառ անունով (տե՛ս Հ. Աճառեան, «Հայերէն գաւառական բառարան», Թիֆլիս, 1913, էջ 25): Արևելյան խմբակցության -ում ճյուղի այս բարբառը հայոց լեզվի հնագույն տարբերակներից է:

Երևանի բերդի պատմության արդի մեկնաբանության փորձ

Աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը լինելով` Երևանն ունեցել է բազմաթիվ ամրոցներ ու բերդեր, որոնցից ամեն մեկն ի հայտ գալով պատմական որոշակի ժամանակաշրջանում` իր մեջ թաքցրել ու մեզ է հասցրել քաղաքի պատմության հեռավոր, անցած-գնացած ժամանակները…

Ծիծեռնակաբերդի խորհուրդը. հիշողությունից վերածնունդ

Երևանն իր տարածքով փոքր է, սակայն մեծ է իր 2793-ամյա պատմությամբ: Երևանի յուրաքանչյուր կտոր հողը հարյուրապատիկ անգամ մեծ է, քանզի հնամյա Էրեբունուց մինչև նորօրյա Երևանը լի է պատմական նշանավոր իրադարձություններով, հուշարձաններով, կոթողներով, բազմաթիվ զբոսայգիներով` մեր մայրաքաղաքի պատմության լուռ վկաներով: 

Ժողովրդագրական գործընթացները Երևանում 21-րդ դարասկզբին

20-րդ դարի վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` ՀՀ) տեղի ունեցած սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական վերափոխություններն զգալի ազդեցություն թողեցին Երևանի ժողովրդագրական պատկերի վրա. նվազեց բնակչության թիվը, որոշակի փոփոխություններ կրեց բնակչության էթնիկական, լեզվական, կրոնական կազմը և այլն: Նման փոփոխությունների արդյունքում ներկայումս Երևանի ժողովրդագրական բնութագիրն զգալի առանձնահատկություններ ունի խորհրդային ժամանակաշրջանի Երևանի համեմատությամբ:

Քնար դարձած իմ Երևան

Երևանը, լինելով հայոց հնագույն քաղաքներից մեկը, իր ուրույն տեղն է գտել գրականության մեջ` հիշատակվելով որպես բնակավայր, որպես քաղաք, որպես հայոց ոստան:
Երևանի մասին առաջին հիշատակություններին հանդիպում ենք 5-7-րդ դարերի գրավոր աղբյուրներում: Որպես ավան, չափածո ստեղծագործություններում այն  հիշվում է Գրիգոր Ծերենցի տաղում, որը գրվել է 1388թ. Լենկթեմուրի ավերիչ արշավանքի առնչությամբ.

Երևանի կլիման, ֆլորան, ֆաունան և էկոլոգիան

Երևանի կլիման խիստ կոնտինենտալ է, աչքի է ընկնում ուժեղ չորային, շոգամառային և բավականին հաճախակի կրկնվող ցուրտ ձմեռային եղանակներով: Մեր բազմադարյան քաղաքի հնաբնակները շրջակա միջավայրի կյանքի պայմանները մեղմելու նպատակով իրենց տներին կից հողատարածքներում կանաչ, բարեբեր և հանգստի համար նպաստավոր պայմաններ ապահովող, գեղեցիկ պարտեզներ էին ստեղծել: Այդ պարտեզներում մինչև 1940-50-ական թվականները պահպանվում էին` թթենու, բալենու, կեռասենու, սալորենու, ծիրանենու, հոնի, ունաբի և այլ պտղատու ծառերը, խաղողի տարբեր սորտերի վազերը, պարտեզների ցանկապատերը զարդարող դեկորատիվ տեսքով աչքի ընկնող վայրի խաղողի վազերը:

Երկու ճակատագիր. Սբ. Պողոս-Պետրոս և Սբ. Աստվածածին-Կաթողիկե եկեղեցիները

Երևանի միջնադարյան պատմությունը թերի կլիներ առանց քաղաքի ճարտարապետական նկարագրի: Դարեր շարունակ պատերազմական թատերաբեմ դարձած Երևանը պարբերաբար ավերածությունների և բնական աղետների ենթարկվելու հետևանքով զրկվել է միջնադարին բնորոշ ճարտարապետական կոթողներից ու հուշարձաններից:

1 18 19 20 21 22 23 24 25 26 30