Երկու ճակատագիր. Սբ. Պողոս-Պետրոս և Սբ. Աստվածածին-Կաթողիկե եկեղեցիները

Երևանի միջնադարյան պատմությունը թերի կլիներ առանց քաղաքի ճարտարապետական նկարագրի: Դարեր շարունակ պատերազմական թատերաբեմ դարձած Երևանը պարբերաբար ավերածությունների և բնական աղետների ենթարկվելու հետևանքով զրկվել է միջնադարին բնորոշ ճարտարապետական կոթողներից ու հուշարձաններից:

Արամ Հայկազը Երևանում և Երևանի մասին

Արամ Հայկազը (Չեքեմյան, 1900-1986) ծնունդով շապինգարահիսարցի էր, 1915-ի հերոսական դիմադրության ականատեսն ու մասնակիցը։ Մեծ եղեռնից հետո չորս տարի ապրել է քրդերի մեջ, հետո մի քանի ամիս Պոլսոյ Կեդրոնական վարժարանում աշակերտել է Հակոբ Օշականին, 1921-ին տեղափոխվել է ԱՄՆ՝ Նյու Յորք։ Հայ մարդու, գրողի կենսագրության ու աշխարհընկալման եզրերը չորսն են՝ բնօրրան, Քյուրդիստան, Պոլիս, Ամերիկա, բայց հոգևոր կապերով անբաժան էր Հայրենիքից (միշտ մեծատառ էր գրում), որը նրա կենդանության օրերին Խորհրդային Միության մաս էր։

Երևանի գետնանցումների բարելավման ճանապարհը

Կ. Կոմենդարյանի նախագծի հիմնական դրույթները
2010-2011թ.

Նպատակը
Հեղինակը առաջարկում է Երևանի գետնանցումների մակերեսները զարդարել քաղաքին վերաբերող թեմատիկ պատկերներով: Նա համոզված է, որ այս տարբերակով ձևավորած գետնանցումները մի կողմից գրավիչ կլինեն քաղաքի բնակիչների և հյուրերի համար, իսկ մյուս կողմից կօգնեն բարձրացնել հասարակության գիտակցությունը և զերծ պահել անցումները քաղաքի ներկայացուցչական տեսքին խանգարող խզբզոցից, փակցված հայտարարություններից և անընդունելի գրաֆիտից:

Ավարտվեց «Երևան-3» գիտական նստաշրջանը

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում 2011թ. դեկտեմբերի 13-14-ը տեղի ունեցավ «Երևան-3» գիտական նստաշրջանը, որով ամփոփվեց թանգարանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը:

Ցուցահանդես` նվիրված Անիի 1050-ամյակին

ՀՀ կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում Երևանի պատմության թանգարանի, Ազգային պատկերասրահի, Ազգային արխիվի և Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի համապատասխան նյութերով նոյեմբերի 29-ին Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում բացվեց Անիի 1050-ամյակին նվիրված ցուցահանդես:

Երևանի պատմության թանգարանում կբացվի Անիի 1050-ամյակին նվիրված ցուցահանդես

ՀՀ կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում Երևանի պատմության թանգարանի, Ազգային պատկերասրահի, Ազգային արխիվի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համապատասխան նյութերով նոյեմբերի 29-ին` ժամը 15:00-ին, Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում կբացվի Անիի 1050-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ցուցահանդեսում կներկայացվեն լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր և գեղանկարներ:

Օ. Ռիժկով. «Պատմական Հայաստանը» իսկական իրադարձություն էր Գոմելի մշակութային կյանքում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ նոյեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության Գոմելի պալատա-պուրակային համալիրի Պասկևիչների և Ռումյանցևների ցուցասրահում բացվել է Երևանի պատմության թանգարանի ազգային տարազների ցուցահանդեսը:

Գոմելում շարունակվում է ԵՔՊԹ-ի ազգային տարազների ցուցահանդեսը

Բելառուսի Հանրապետության Գոմելի պալատա-պուրակային համալիրի Պասկևիչների և Ռումյանցևների ցուցասրահում շարունակվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի ազգային տարազների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են պատմական Հայաստանի տարբեր շրջանները ներկայացնող տաղանդավոր վարպետների պատրաստած հագուստներ և զարդեր, ինչպես նաև գորգեր ու հայկական բնակարանի այլ կենցաղային իրեր:

1 19 20 21 22 23 24 25 26 27 30