Վ. Մարաբյան.«Երևան քաղաքի պատմության թանգարանը ծայրահեղ կարևոր նշանակություն ունի մեր մայրաքաղաքի մշակութային կյանքում»

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի» անունից սրտանց շնորհավորում եմ Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրինությանը և աշխատակազմին թանգարանի հիմնադրման 80-ամյակի առթիվ։

Ասողիկ քահանա Կարապետյան.«Հանուն Մայր Աթոռի թանգարանների՝ գոհունակությամբ ու մեծավ հաճությամբ Ձեզ ենք բերում մեր ջերմագին շնորհավորանքը և մեր ամենաջերմ զգացմունքները»

Հանուր հայության քաղաքամայր Երևանի հազարամյակների պատմությունն իր մեջ պարտակած Ձեր նվիրական հաստատության 80-ամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գանձատունը ևս բերկրակից է Ձեզ։

Սրտագինս ողջունում ենք Ձեզ ամենքիդ՝ թանգարանի բոլորանվեր զինվորներիդ, և հանուն Մայր Աթոռի թանգարանների՝ գոհունակությամբ ու մեծավ հաճությամբ Ձեզ ենք բերում մեր ջերմագին շնորհավորանքը և մեր ամենաջերմ զգացմունքները։Հանդիսավոր այս պահին ոչ միայն շնորհավորում ենք, այլև բարեկամաբար գալիս ենք՝ խորապես գնահատելու թանգարանի տնօրենությանը և բոլոր աշխատակակիցներին՝ իրենց անհոգնաբեկ ջանքերի և արդյունարար տառապանքների համար։

Թանգարանը լավագույնս ներկայացնում է հնամենի մայրաքաղաքի պատամամշակութային ավանդույթները

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն ջերմորեն շնորհավորում են Երևան քաղաքի պատմության թանգարանի վաստակաշատ անձնակազմին՝ 80-ամյա հոբելյանի առթիվ։

Թանգարանն անցյալի, ներկայի ու ապագայի յուրահատուկ կամուրջ է

Երևանն աշխարհասփյուռ հայության մայրաքաղաքն է, իսկ Երևան քաղաքի պատմության թանգարանն անցյալի, ներկայի ու ապագայի յուրահատուկ կամուրջ, հիշողության կապող օղակ՝ ներկա և գալիք սերունդների միջև։

Զ. Բարսեղյան. «Կարող եք ասել, որ պատվով եք կատարել Ձեր առաքելությունը»

Հարգելի բարեկամներ,
Երևանի քաղաքապետարանի մշակույթի համակարգի բոլոր աշխատողների անունից ջերմորեն ողջունում և շնորհավորում եմ Ձեզ թանգարանի հիմնադրման 80-ամյակի առթիվ։Դա 80-ամյա ստեղծագործական աշխատանքի փառավոր տարեգրություն է, յուրատեսակ մշակութային տոնահանդես։

Վ. Պողոսյան. «Թանգարանն իր 80-ամյա պատմության ակունքներից հառել է որպես կայացած գիտամշակաթյանին օջախ»

Խալդի աստծո հրամանով, Թեյշեբայի զորությամբ, Շիվինի աստծո պայծառությամբ, Արգիշտի Մենուայորդու և Ռուսա Արգիշտորդու դարերից եկող ուղերձ-օրհնանքներով, մենք՝ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի աշխատակիցներս, այսօր ի սրտե շնորհավորում ենք Երևան քաղաքի պատմության թանգարանի անձնակազմին հնամենի Էրեբունի-Երևանի սրտում թանգարանի հիմնադրման և արդյունավետ գործունեության 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Գ. Գյուրջյան.«Թանգարանն ամբողջացնում է էրեբունուց Երևան մեր շարունակականությունը»

Շուրջ 3-հազարամյա Երևանի բնօրրանից՝ Էրեբունի ամրոցից և «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից միանում ենք Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին՝ Երևանի պատմության թանգարանի 80-ամյակի առթիվ։Երևանի պատմության թանգարանն առանձնանում է թերևս ամեն մի երևանցու համար, այստեղ են պահպանվում երևանցու ամենամոտ ժառանգությունը՝ հարազատ քաղաքի պատմության համր, բայց պերճախոս վկայությունները։ Թանգարանը օգնում է, որպեսզի Երևանը պահպանի իր հիշողությունը։

Ր. Հովհաննիսյան.«Թանգարանի կամարների ներքո ասես թևածում է հայոց ոգին»

Տիկին Արմինե Սարգսյանին
Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն
Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Մեծարգո՛ հայրենակցուհի,
Ուրախ եմ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Երեւանի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյակի առիթով Ձեզ փոխանցել ջերմագին իմ շնորհավորանքներն ու բարեմաղթությունները։

1 25 26 27 28 29 30 31