Երեւանի պատմության թանգարանի հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հունիսին

Երեւանի պատմության 80-ամյա թանգարանի հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հունիսին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, մեկնարկը կտրվի հանդիսավոր հավաքով’ նվիրված թանգարանի 80-ամյա պատմությանը…

Աշակերտներն այսօր անվճար այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտների թատրոններ և թանգարաններ անվճար աբոնեմենտներով այցելության ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի թ.4 և 52 դպրոցների միջին դասարանների շուրջ 70 աշակերտ այսօր այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան:

«Մայրաքաղաքի այցեքարտը»

Երևանը ոչ միայն 2793-ամյա պատմություն ունի որպես մայրաքաղաք, այլև բնակավայր է, որտեղ մարդը շարունակաբար ապրել է շուրջ յոթ հազարամյակ: «Շենգավիթյան վերջին պեղումների արդյունքները»` առայժմ պայմանական խորագիրը կրող ցուցահանդեսը կկազմակերպի Երևանի պատմության թանգարանը, Էրեբունի-Երևան քաղաքի հիմնադրման պատմության թանգարանի և պատմամշակութային հուշարձանների գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ` հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին…

«Երևանում բացվել է «Մարաշի ասեղնագործությունը» ցուցահանդեսը»

…Ասեղնագործությունը քաղաքային մշակույթը ներկայացնող կիրառական արվեստի ճյուղ է և պատահական չէ, որ Մարաշի հայտնի ասեղնակարերը ներկայացնող 19-20 դարերի շուրջ 80 աշխատանք այսօր ներկայացված է Երևան քաղաքի պատմության թանգարանում: Ներկայացված աշխատանքների մի մասը մասնավոր հավաքածուներից է, մյուսը՝ Հալեպի Մշակութային միության թանգարանի նմուշներն են:

Տիկնիկները 100 տարեկան են (տեսանյութ)

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երեւանի պատմության թանգարանում 200 տիկնիկ ներկայացվել էին ցուցադրության: Նրանց մեջ էր նաեւ հայտնի տիկնիկագործ Սոֆյա Ախշարումովայի կողմից պատրաստված 100-ամյա երեք տիկնիկները:

«Նոր համալրում Երեւանի պատմության թանգարանում»

Երեւանաբնակ վաթսունչորս գեղանկարիչներ Երեւանի օրվա կապակցությամբ մեկական կտավ են նվիրել Երեւանի պատմության թանգարանին։ Ի դեմս դրանց թանգարանը կունենա մի հավաքածու, որը հանրությանը կներկայացնի հայ ժամանակակից կերպարվեստը։

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է ավստրալահայ Սոնա Գարամանյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը, որը կրում է «Հայոց ոգին» խորագիրը:

1 26 27 28 29 30