Թանգարանի հյուրն էր ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը

Հուլիսի 14-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի այցելուն ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանն էր:

Հայտնի գիտնականը շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին և գրառում թողեց մեր թանգարանի հուշամատյանում:

Նշենք, որ Յուրի Հովհաննիսյանը 1956 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկայի ինստիտուտը։ 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ։

Ալեքսեյ Խվոստովի հեղինակային կտավը` Երևանի պատմության թանգարանում

«Էրեբունի-Երևան 2800» հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանը հուլիսի 2-ին Ալեքսեյ Խվոստովի (Սանկտ Պետերբուրգ) կողմից ստացավ իր հեղինակային կտավներից մեկը:

Աշտարակում բացվել է «Երևան 2800. հազարամյակների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսը

Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանները ծրագրել են լուսանկարների շրջիկ ցուցահանդեսներ Սփյուռքի հայկական համայնքներում, Ստեփանակերտում և ՀՀ մարզերում: Մայրաքաղաքի հոբելյանին նվիրված անդրանիկ ցուցահանդեսը «Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով, 2018թ. մարտի 20-ին բացվեց Լիբանանի հանրապետության մայրաքաղաք Բեյրութում:

Նվիրատվություն թանգարանին

Օրերս Երևան քաղաքի պատմության թանգարանը ստացավ նվիրատվություն՝ բաղկացած 135 նեգատիվներից և լուսանկարներից: Այդ առարկաները երևանաբնակ Վահե Սահակյանը թանգարանին նվիրեց Գրիգորի Աղաջանյանի (ծնվ. 1933թ., Վրաստան) անձնական արխիվից:

Գ. Աղաջանյանը մասնագիտությամբ ինժեներ է, երկար տարիներ ապրել է Երևանում և աշխատել Մերգելյան ինստիտուտում, զբաղվել է նաև լուսանկարչությամբ:

«Երևանյան ամառ 2018». «Երևան 2800» կտավի ստեղծում՝ Մ. Սարյանի անվան պուրակում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի գեղարվեստական կենտրոններից մեկում՝ Մ. Սարյանի անվան պուրակում կազմակերպվել է «Երևանյան գեղանկար» ավանդական միջոցառումը, որի ընթացքում արհեստավարժ նկարիչների կողմից ստեղծվել է «Երևան 2800» խորագրով գեղանկարը: Միջոցառումն անցկացվում էր արդեն 5-րդ տարին անընդմեջ: Հեղինակների խոսքով՝ նոր՝ այս անգամ մայրաքաղաքի 2800-ամյա տարեդարձին նվիրված գեղանկարը ներառում էր նախորդ չորս կտավների տարրերը և երևանյան մի շարք տեսարժան վայրերի և գեղագիտական լուծումների ընդգրկմամբ ասես ամփոփում դրանք:

«Թանգարանների գիշերը» բազմամարդ էին Երևանի պատմության թանգարանի ցուցասրահները

Մայիսի 19-ին Հայաստանում և Արցախում արդեն 15-րդ անգամ անցկացվեց «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Այդ օրը՝ ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր մարդաշատ էին նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահները: Ավանդույթի համաձայն՝ թանգարանի դռները բաց էին մեր մայրաքաղաքի ներկայով ու անցյալով հետաքրքրվող բոլոր այցելուների համար:

Երևան քաղաքի պատմության թանգարանը «Թանգարանների գիշեր» միջոցառմանը Երևան քաղաքի պատմության թանգարանը ներկայացավ «Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսով:

«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում ներկա է գտնվել «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից պատրաստված «Երևան 2800» գորգի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության հետ համատեղ «Երևան 2800» գորգի ստեղծման մեկնարկը տրվեց ուղիղ մեկ տարի առաջ, որն ինքնատիպ նվեր պետք է դառնար մայրաքաղաքի հոբելյանին:

Թանգարանային գիշերը կներկայացվի խորհրդանշական գորգ՝ նվիրված Երևանի 2800- ամյակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պատմության թանգարանում «Թանգարանային գիշերը» կներկայացվի խորհրդանշական գորգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

«Որպես կանոն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող համայնքային թանգարանները միանում են Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշերվա ծրագրին:

1 2 3 4 5 6 7 8 37