Զ. Բարսեղյան. «Կարող եք ասել, որ պատվով եք կատարել Ձեր առաքելությունը»

Հարգելի բարեկամներ,
Երևանի քաղաքապետարանի մշակույթի համակարգի բոլոր աշխատողների անունից ջերմորեն ողջունում և շնորհավորում եմ Ձեզ թանգարանի հիմնադրման 80-ամյակի առթիվ։Դա 80-ամյա ստեղծագործական աշխատանքի փառավոր տարեգրություն է, յուրատեսակ մշակութային տոնահանդես։
Թանգարանը ծնվեց և հասակ առավ՝ դառնալով Երևանի մշակութային այցեքարտն ու հոգևոր կյանքի ակունքն ու զարկերակը։Հանրահայտ է Ձեր թանգարանի կշիռը, նրա առանձնահատուկ դերը հայրենի մշակույթին մատուցած ծառայությունների գործում։
Նա անցել է բավականին դժվարին ու մեծ ճանապարհ, բայց դժվարություններից դուրս է եկել պատվով՝ դառնալով մշակույթի ճանաչված օջախ։
Եվ այս հանդիսավոր օրը Դուք կարող եք ասել, որ պատվով եք կատարել Ձեր առաքելությունը՝ 80-ամյակը նշելով Ձեր մասնագիտական ու բարոյական պարտքը լիուլի կատարած։
Թանկագին բարեկամներ, կրկին անգամ շնորհավորելով Ձեզ հոբելյանի առթիվ, երախտագիտություն եմ հայտնում Ձեզ Ձեր նվիրումի, Ձեր վաստակի, Ձեր ստեղծագործական ոգու համար, մաղթում եմ Ձեզ նոր բարձունքներ, անձնական երջանկություն, իսկ Ձեր հիանալի թանգարանին՝ բազում շքեղ հոբելյաններ։

Երևանի քաղաքապետարանի մշակույթի համակարգի աշխատողների արհմիութենական կոմիտեի նախագահ՝

Զ. Բարսեղյան