Երևանի պատմության թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը

Երևան քաղաքի պատմության թանգարանը սիրով հրավիրում է Մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին մասնակցելու «Թանգարանների գիշեր»  համաեվրոպական միջոցառման շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին: Այս տարվա կարգախոսն է՝ «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:

Ծրագիր
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում 21.05.2016թ. նախատեսված միջոցառումների

●18:00-24:00 – «Կենդանի Լուսանկար» ինտերակտիվ միջոցառում

Այցելուներին ներկայացվելու է 20-րդ դարասկզբի Երևանին վերաբերող 4 լուսանկար թանգարանի պահոցից: Յուրաքանչյուր լուսանկարի կողքին՝ դատարկ շրջանակում
«կենդանանալու» են լուսանկարի հերոսները: Այցելուները ևս կարող են «հայտնվել» լուսանկարում:

●18:00- Երևան քաղաքի պատմության թանգարանի նոր ցուցադրությունը համալրած ցուցանմուշների շնորհանդես, որի շրջանակներում թանգարանի գիտաշխատողների կողմից կներկայացվեն.

●18:00 – Երևանի բերդի շատրվանը(17-րդ դար) և բերդի պատմությունը

●19:00 – Երևանի հին շուկայի կշեռքը(19-րդ դար)

●20:00 – Երևանի բնակելի տան վիտրաժ(18-19-րդ դարեր)

●21:00 – Երևանի հին ժամացույցը(19-րդ դար)

Միջոցառումների սկիզբը՝ 18:00: Թանգարանն այցելուների համար բաց կլինի մինչև 24:00:

Սիրով սպասում ենք Ձեզ:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Լուսանկարների արխիվ