Երևանի պատմության թանգարանը մասնակցել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնին

Երևան քաղաքի պատմության թանգարանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում մեկնարկած «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնին:

Փառատոնին մասնակցած երկու տասնյակից ավելի տաղավարների շարքում Երևան քաղաքի պատմության թանգարանը մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացավ իր տաղավարով, որտեղ ներկայացված էին թանգարանում պահվող մեր ազգային տարազի նմուշները և թանգարանի նախաձեռնած մեծաթիվ բացառիկ հրատարակությունները:

Երևան քաղաքի պատմության թանգարան