Պատանի ստեղծագործողների հին ու նոր Երևանը

Հազարամյակների պատմություն ունեցող քիչ քաղաքներ կան աշխարհում։ Հնագույններից մեկը Երևանն է, իր բազմաշերտ մշակույթով և ապագայի մեծ տեսլականով:

Բազում արվեստագետներ են անդրադարձել Երևանին: Կարելի է յուրահատուկ արվեստագետ համարել և երեխաներին:

Previous Image
Next Image

info heading

info content


Երևան քաղաքի պատմության թանգարանում բացված «Իմ հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Հայ-արգենտինական դպրոցի «Նուբար» արվեստանոցի սաների նկարները, որոնք նվիրված են Երևանի անցյալին, ապագային և ներկային:

Ստեղծագործել են 7-14 տարեկան պատանիներ՝ Նարեկ Հայրապետյանի գլխավորությամբ:

Վառ գույներով, ապագայի իրենց տեսլականով և Երևանի նկատմամբ մեծ սիրով են լցված նկարները:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Տարածել