«ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI դարից»

ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պատմության թանգարանը ներկայացնում են

Սեպտեմբերի 21-ին ժամը 15:00 Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում տեղի կունենա «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ:

Լուսանկարները ներկայացվելու են մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության Հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարաններում մինչև հոկտեմբերի 21-ը:

Ցուցահանդեսում ներկայացված են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի Երևանը ներկայացնող լուսանկարներ: Առանձնահատուկ տեղ է հատկացված թամանյանական Երևանին: Կներկայացվեն նաև նշված ժամանակաշրջանի Երևանի առանձին փողոցներ, հասարակական, վարչական և անձնական նշանակության կառույցներ, որոնք արտահայտում են Երևանի այդ ժամանակահատվածին բնորոշ կոլորիտը:

Տարածել