Մեկնարկեց «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» լուսանկարների ցուցահանդեսը

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում բացվել է «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ կազմակերպված ցուցադրությանը ներկայացվել է խորհրդային շրջանից մինչ մեր օրերը ամենատարբեր ոլորտներում կնոջ զբաղվածության ու դերի մասին պատմող 32 լուսանկար:

 Ցուցանմուշները Երևանի պատմության թանգարանի լուսանկարների հավաքածուի պահոցից, ինչպես նաև տարբեր անհատների ու կազմակերպությունների կողմից տրամադրված աշխատանքային լուսանկարներ են: Հանդիսավոր բացումն ազդարարել ու իրենց երգերով կանանց շնորհավորել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը:
Միջոցառմանը ներկա են եղել քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը և բազում հրավիրյալներ: Պատասխանատուները բացման խոսքում նշել են, որ միամսյակի առթիվ անակնկալները կշարունակվեն, և համայնքային թանգարանները ևս հանդես կգան հետաքրքիր ցուցադրություններով:
«Կինը՝ քաղաքային տնտեսությունում» ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 7-ը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տարածել