Ի գիտություն այցելուների
Հարգելի՛ այցելուներ,
Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու 28.12.2021թ. «Երևան համայնքում
տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափեր սահմանելու մասին» հ.493-Ն
որոշման 12-րդ կետով սահմանվել է Երևանի ենթակայության թանգարանների
մուտքի տեղական վճարի նոր դրույքաչափ՝ 1 անձի համար՝ 1500 (հազար հինգ
հարյուր), դպրոցականների համար՝ 500 (հինգ հարյուր), ուսանողների համար՝ 1000 (հազար) դրամ։
Միաժամանակ՝ Երևան քաղաքի ավագանու 28.12.2021թ. «Երևան համայնքում 2022
թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» հ.495-Ն
որոշման 6-րդ կետի համաձայն՝ Երևանի ենթակայության թանգարանների մուտքի
համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ
կիրառվում են դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի
արտոնություններ։ Մասնավորապես, նախադպրոցական տարիքի երեխաների, ժամկետային զինծառայողների, Հայրենական պատերազմի մասնակիցների, կենսաթոշակառուների, 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (ուղեկցողի հետ), 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (առանց ուղեկցողի),հաշմանդամություն ունեցող երեխաների, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) և Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) անդամների համար մուտքը կլինի անվճար։
Երևան քաղաքի պատմության թանգարանի մուտքի համար 2022 թվականի համար
սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվելու են զրոյական
դրույքաչափի արտոնություններ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրվա համար։
Դրանից բացի, թանգարանի մուտքի համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվելու են դրույքաչափի արտոնություններ` մուտքի մեծաքանակ տոմսեր ձեռք բերելու դեպքում` կնքելով համապատասխան պայմանագրեր.
ա.100-ից 500 տոմս ձեռք բերելու դեպքում` 5 տոկոս,
բ.500-ից 800 տոմս ձեռք բերելու դեպքում` 10 տոկոս,
գ.800 և ավելի տոմս ձեռք բերելու դեպքում` 15 տոկոս:
Սույն սակագները ուժի մեջ են մտնում 2022թ․ հունվարի 3-ից։
Երևան քաղաքի պատմության թանգարան