Լույս է տեսել «Երևան-5» գիտական հոդվածների ժողովածուն
2018թ. դեկտեմբերի վերջին Երևանի պատմության թանգարանը հրատարակեց «Երևան-5» գիտական հոդվածների ժողովածուն, որով ամփոփվեց թանգարանի միջոցառումների շարքը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Ժողովածուում զետեղված են 2018թ․ հոկտեմբերի 23-25-ը տեղի ունեցած գիտական նստաշրջանում ներկայացված զեկուցումները:
Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ:
Հոդվածներում նորովի լուսաբանվում են Երևանի անցյալի և ներկայի պատմության, մշակույթի, ճարտարապետության, քաղաքաշինության, տնտեսության և ժողովրդագրության տարբեր հարցերը։
Այս աշխատությունների ժողովածուն Երևանի պատմության հիմնահարցերին նվիրված նախորդ չորս ժողովածուների բնականոն շարունակությունն է:
Գիրքը նախատեսված է մասնագետների և ընթերցողների լայն շրջանակի համար: