Այցելուներին

Թանգարանի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթի- շաբաթ, ժամը 11:00 – 17:30: Հանգստյան օրեր՝ կիրակի, ազգային տոների և հիշատակի օրեր:

Երևան քաղաքի պատմության թանգարանում գործում են հետևյալ ծառայությունները.

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԻ ՏՈՄՍԵՐ

Դպրոցականներ, ուսանողներ – 250 դրամ: Մեծահասակներ, օտարերկրյա այցելուներ – 500 դրամ:

Էքսկուրսիաներ

Երևան քաղաքի պատմության թանգարանը կազմակերպում և իրականացնում է ակնարկային էքսկուրսիաներ, խաղ-էքսկուրսիաներ, դաս-էքսկուրսիաներ: Խաղ-էքսկուրսիաները և դաս-էքսկուրսիաները դասական էքսկուրսիաներից տարբերվում են նրանով, որ այս մեթոդը օգնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին ցուցադրվող նյութը մատչելի ընկալել:

Էքսկուրիաներն անցկացվում են հետևյալ լեզուներով.

Հայերեն – 2000 դրամ, Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն – 3000 դրամ, Խաղ-էքսկուրսիաներ – 3000 դրամ:

Թանգարանը սպասարկում է նաև հաշմանդամներին, որոնց համար ստեղծված են համապատասխան պայմաններ (թեքահարթակներ, վերելակ):

Ցուցահանդեսներ

Բացի հիմնական ցուցադրությունից Երևանի պատմության թանգարանում գործում է ժամանակավոր ցուցահանդեսների ցուցասրահ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ: Այստեղ պարբերաբար ցուցադրվում են ինչպես թանգարանի ավանդաբաժիններում (ֆոնդերում) պահվող թանգարանային առարկաները, այնպես էլ անհատ ստեղծագործողների ժամանակակից աշխատանքները:

3004149

Թանգարանը համագործակցում է մանկապարտեզների, դպրոցների, բուհերի, մանկատների, համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների, թանգարանների, արդյունաբերական գործարանների, հեռուստաընկերությունների, արտասահմանյան տարբեր կազմակերպությունների և մի շարք անհատների հետ:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us