Կրթական նոր ծրագիր․ «…ԵՎ ԳԱԼԻՍ Է ԱՄԱՆՈՐԸ»
Երևան քաղաքի պատմության թանգարանում դեկտեմբերի 20-ին մեկնարկելու է «…ԵՎ ԳԱԼԻՍ Է ԱՄԱՆՈՐԸ» կրթական նոր ծրագիրը:
Ծրագրի ընթացքում երեխաները կծանոթանան ավանդական Ամանորի, Կաղանդ Պապի և նրա 12 օգնականների (խլվլիկների) հետ:
Կներկայացվեն նաև, թե ե՞րբ է տոնածառը մուտք գործել մեր կենցաղ, ի՞նչ է «Կաղանդի ծառը» և ե՞րբ է այն փոխարինվել տոնածառով:
Ինտերակտիվ խաղի շնորհիվ թանգարանի փոքրիկ այցելուները ոչ միայն կլսեն, այլ նաև հարց ու պատասխանի միջոցով կամրապնդեն իրենց ստացած գիտելիքները:
Կրթական ծրագիրը կտևի մինչև 2022 թ․ հունվարի 13-ը։ Սիրով սպասում ենք Ձեզ Երևանի պատմության թանգարանում:
Երևան քաղաքի պատմության թանգարան