«Երևանի բերդի առումը»

«Երևանի բերդի առումը»  խաղ- էքսկուրսիան ուղղված է միջին  և ավագ դպրոցներին:

Նկատի ունենալով «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին» թեմայի կարևորությունը և այն, որ Երևան քաղաքի պատմության թանգարանում են պահվում այս թեման լուսաբանող արժեքավոր և հետաքրքիր ցուցանմուշներ՝ զենքեր, մեդալներ, դրոշներ, Երևանի բերդի հյուսիսային դարպասի բանալիներ և այլն, թանգարանն առաջարկում է «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին» դաս և «Երևանի բերդի առումը» խաղ-էքսկուրսիաներ:

Խաղ-էքսկուրսիան անցկացվում է վիկտորինայի ձևով: Խաղի ավարտին Երևանի բերդի «բանալիները» հանձնվում են հաղթանակած աշակերտներին, որոնք իրենց գիտելիքների շնորհիվ  նորից «գրավում են» դարեր շարունակ անառիկ համարվող Երևանի բերդը, իսկ առավել ակտիվ աշակերտները  պարգևատրվում են  «За взятие ереванской крепости» մեդալներով: