«Ճանաչիր Երևանը» խաղ-էքսկուրսիան նախատեսված է միջին և ավագ դպրոցների աշակերտների, ինչպես նաև առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների համար: Այս ինտերակտիվ ծրագրի ստեղծման գաղափարն առաջ եկավ այն բանից հետո, երբ թանգարանի սրահներից մեկում տեղադրվեց 20-րդ դարասկզբի Երևանի մանրակերտը, որը թույլ է տալիս մտովի տեղափոխվել քաղաքի հեռավոր անցյալը:
Խաղ-էքսկուրսիայի նպատակն է երեխաներին Երևանի մասին կարևոր և հետաքրքրաշարժ տեղեկություններ տալու հետ մեկտեղ օգնել նրանց յուրացնել լսածն ու տեսածը, այսինքն տեղում՝ թանգարանում սովորել և ամրապնդել ձեռք բերված գիտելիքները:
Մասնակցող խումբը, բաժանվելով «Էրեբունի» և «Երևան» թիմերի, ընդգրկվում է հետաքրքիր խաղ-մրցույթի մեջ: Խաղի ավարտին ստացված գիտելիքները մեկ անգամ ևս ամրապնդելու նպատակով առաջարկվում է լուծել խաչբառ: