Ժողովածուներ

Թանգարանը իրականացնում է հրատարակչական տարբեր աշխատանքներ. տպագրվում են բուկլետներ, գրքեր, հետազոտություններ, մենագրություններ, հոդվածներ, կատալոգներ, գովազդային նյութեր Երևանում լույս տեսնող տարբեր ամսագրերում և ուղեցույցներում:

Կատալոգը տեղեկություն է տալիս հայ բնանկարիչների՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում գտնվող բնանկարների մասին։

Այն  նախատեսված է ինչպես մասնգետների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակիների համար։

Կազմողներ՝ Կ. Ալթունյան, Հ․ Սարգսյան։

Ժողովածուում ներկայացվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի զենքերի հավածուն, որը թվագրվում է մ․թ․ա 19-18-րդ դարերց մինչև ուշմիջնադար ու նոր պատմության ժամանակաշրջան։

Հրատարակությունը նախատեսված է մասնգետների և ընթերցող լայն հասարակայնության համար։

Կազմողներ՝ Ա. Տերյան, Ժ․ Սևոյան։

Ժողովածուում ներկայացվում են Երևանի նշանավոր ընտանիքները, նրանց գործունեությունը և դերը քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում, տնտեսության, բժշկության, մշակույթի և կրթության ոլորտներում:

Խմբագիրներ՝ Ա․ Սարգսյան, Լ Ամիրջանյան, Հ․ Սարգսյան։

Ժողովածուն ընդգրկում է Երևանի պատմության թանգարանում պահվող քարտեզների և հատակագծերի առավել հետաքրքրություն ներկայացնող նմուշներ, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի լավ ծանոթանալ Երևանի պատմությանը, նրա անցած քաղաքաշինական ուղուն, ճարտարապետական նկարագրին, տեղանվանաբանական փոփոխություններին։
Նախատեսված է մասնագետների և ընթերցող լայն շրջանակի համար։
Կազմողներ՝ ԼԱմիրջանյան, ՆՎասիլյան։

Երևան քաղաքի պատմության թանգարանի տարազի հավաքածուն հրատարակվում է առաջին անգամ։ Ժողովածուն հիմնականում ընդգրկում է այն նմուշները, որոնք ամբողջացնում են ինչպես բուն Երևանին, այնպես էլ պատմաազգագրական այլ շրջաններին բնորոշ տարազային համալիրները։ Հայերեն և անգլերեն հրատարակությունը նախատեսված է մասնագետների և ընթերցող լայն շրջանակի համար։
Կազմողներ՝ Հ Քամալյան, Մ Խաչմանուկյան։

Հավաքածուն ներկայացնում է Հայաստանի տարբեր գորգագործական կենտրոնները, որոնք թվագրվում են 17-20-րդ դարերով։
Նյութերի հիմնական մասը հրատարակվում է առաջին անգամ։
Հայերեն և անգլերեն հրատարակությունը նախատեսված է մասնագետների և ընթերցող լայն հասարակության համար։
Կազմողներ՝ Լ․ Ամիրջանյան, Հ․ Քամալյան։

Երևան քաղաքի պատմության թանգարանի կահույքի հավաքածուն ներիկայացվել է բազմաթիվ ցուցահանդեսներում։ Այսօր թանգարանի հիմնական ցուցադրության մեջ ներկայացվում է երևանցու կենցաղի ինտերիերը։
Ժողովածուն հրատարակվում է առաջին անգամ։ Նախատեսված է մասնագետների և ընթերցող լայն շրջանակի համար։
Կազմողներ՝ Ն․ Ավագյան, Ս․ Հարությունյան։

Լուսանկարներն արտացոլում են Երևանի և Հայաստանի պատմաքաղաքական անցուդարձը, գիտական, մշակութային, մարզական կյանքը, ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը, իրադարձություններ, տոնակատարություններ:
Երևանը ներկայանում է ուրույն ճարտարապետական դեմքով, այլ նաև որպես արդյունաբերական, պատմամշակութային և գիտական կենտրոն: Հրատարակությունը նախատեսված է մասնագետների և ընթերցող լայն շրջանակի համար:
Կազմողներ՝ Ա․ Կարապետյան, Ս․ Հովհաննիսյան։

«Հնագիտական հավաքածու» ժողովածուում  ներկայացվում են Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուում պահվող պաշտամունքային բույթի, նախշազարդ, խորհրդանիշներ կրող առարկաներ:
Ներկայացված իրերը հիմնական հայտնաբերվել են դամբարանների պեղումներից:
Երևանի հիմնադրման 2790-ամյակին նվիրված հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակությունը նախատեսված է մասնագետների և ընթերցող լայն շրջանակի համար:
Կազմողներ՝ Մ․ Նավասարդյան, Լ․ Սիմոնյան։

«Երևանի հուշարձանները» ժողովածուում  ներկայացվում են քաղաքամայր Երևանի ոչ վաղ անցյալի և ժամանակակից քանդակագործության ամենանշանակալի մոտ հարյուր գործեր:
Երևանի հիմնադրման 2790-ամյակին նվիրված հայերեն, գերմաներեն և անգլերեն ալբոմում յուրաքանչյուր հուշարձանի լուսանկարին կից տրվում է անվանումը, հեղինակի անունը, նյութը, գտնվելու վայրը, ստեղծման տարեթիվը: Հրատարակությունը նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար:
Կազմող՝ Մ․ Իզմիրյան։

2008 թվականին հրատարակված «Երևանի պատմության վկաները» ժողովածուում  ներկայացվում են Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուի տարբեր խմբերի 120 առարկաներ:
Երևանի հիմնադրման 2790-ամյակին նվիրված հրատարակությունը նախատեսված է մասնագետների և ընթերցող լայն շրջանակի համար։
Կազմողներ՝ Ա. Սարգսյան, Ա. Ամիրյան, Լ. Ամիրջանյան:

 

 

Հրատարակությունները կարող եք ձեռք բերել Երևան քաղաքի պատմության թանգարանի տաղավարում,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հուշանվերների տաղավարում,
ինչպես նաև «Բյուրոկրատ» գրախանութում: