«Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից»

Երևան քաղաքի պատմության թանգարանը ներկայացնում է նոր ցուցադրություն, որը համադրում է խորհրդային շրջանի կենցաղային միջավայրը և Երևանի արդյունաբերական ժառանգությունը։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն խորհրդային տարիներին բնորոշ կահույք, ինտերիերի պարագաներ և առօրյա օգտագործման իրեր։ Հատուկ բաժին է հատկացված նաև Երևանի արդյունաբերությանը․ ցուցադրվելու են Երևանի տարբեր գործարաններում արտադրված արտադրատեսակներ, որոնցից շատերը առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։

Ցուցադրությունը նպատակ ունի ամբողջական պատկեր տալ խորհրդային Երևանի կենցաղից և արդյունաբերությունից՝ ընդգծելով քաղաքի սոցիալական ու մշակութային պատմության կարևոր փուլը։

Ցուցահանդեսի բացումը  հոկտեմբերի 10-ին, 2025թ.

Ժամը՝ 17:00

Ցուցադրությունը նվիրվում է Երևան քաղաքի հիմնադրման 2807 – ամյակին: