ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ – 2025

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
Ժամանակավոր ցուցահանդեսներ
- «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» – 19–20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանք, զարդեր և նմուշներ
(մարտի 6 – ապրիլի 30) - «Եղեռն–110» – ուղեկցվել է մոմավառությամբ
(ապրիլի 23 – մայիսի 7) - «Մենք ստիպված էինք շուտ մեծանալ… Երևանի վերջին վետերանները» – նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին
(մայիսի 8 – մայիսի 30) - «Ֆրիվոլիտեի նրբագեղությունը» Օլգա Հակոբյանի հեղինակային ձեռագործ զարդերի հավաքածու
(ապրիլի 11 – մայիսի 3) - «Քաղաքային մեղեդիներ. Երևանի երաժշտական փոխակերպումները» – Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում
(մայիսի 18 – հուլիսի 18) - «Չինաստանի լեռներն ու գետերը» – չինացի ժամանակակից փայտափորագրագործ Շաո Կեպինի աշխատանքներ՝ Նինբո թանգարանից (40 առարկա)
(հուլիսի 31 – սեպտեմբերի 24) - «Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» (20 առարկա)
(հոկտեմբերի 10) - «Արաբկիր–100» – նվիրված Արաբկիրի հայության պատմությանը և Նոր Արաբկիր թաղամասի հիմնադրման 100-ամյակին
(նոյեմբերի 27 – դեկտեմբերի 27)


Համատեղ ցուցահանդեսներ ՀՀ թանգարանների և հաստատությունների հետ
- «Տեսարան անցյալի տներից» – Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համատեղ, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում (50 առարկա)
(սեպտեմբերի 27)
- «Հին Երևան. սպենդիարյանական վայրերով» – Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, կոմպոզիտորի Հայաստան գալու 100-ամյակին նվիրված
(դեկտեմբերի 23)
Մշտական ցուցադրության զարգացում և փոփոխություններ
- Թանգարանի հիմնական ցուցադրությունում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ։
- «Երևանը նոր պատմության ժամանակաշրջանում» ցուցասրահում կատարվել են վերադասավորումներ․ «Կրթություն» բաժինը տեղափոխվել է նոր ցուցադրական մոտեցմամբ և համալրվել «Երևանը հատակագծերում» թեմատիկ նյութերով։
- 19–20-րդ դարերի Երևանի թեմատիկ ցուցադրությունում իրականացվել են բովանդակային փոփոխություններ․ մշակվել է ցուցադրության նոր հայեցակարգ «Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» թեմայով, որի արդյունքում «բնակարանը» ներառվել է մշտական ցուցադրության կառուցվածքում։
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հաշվետու ժամանակաշրջանում հրավիրվել է գիտամեթոդական խորհրդի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են՝
— թանգարանի 2024 և 2025 թթ. իրականացված աշխատանքների հաշվետվությունները,
— 2025 և 2026 թթ. նախատեսվող աշխատանքների ծրագրերը,
— գիտամեթոդական խորհրդի, ֆոնդային-գնող հանձնաժողովի և ընդլայնված գիտխորհրդի կազմերի հաստատումը,
— ինչպես նաև կազմակերպչական և ընթացիկ աշխատանքային այլ հարցեր

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ԵՎ ՖՈՐՈՒՄՆԵՐԻՆ
- Թանգարանի տնօրեն Գ. Օրբելյանը մասնակցել է Օսակայում անցկացված «Կամուրջների կառուցում. Ճապոնիայի համագործակցությունը Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետ» միջազգային ֆորումին՝ ներկայացնելով «Դեպի խելացի քաղաքներ. մարտահրավերներ և լուծումներ կայուն քաղաքային զարգացման համար» զեկուցումը (մայիսի 27–31)։
- «Հայոց ցեղասպանագիտության մեկ դարը. ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել՝
— Լ. Ամիրջանյան – «Երևանի հայրենակցական թաղերի ստեղծումը ցեղասպանությունից հետո»,
— Ս. Հարությունյան – «Երևանը հայոց ցեղասպանության տարիներին»,
— Լ. Հովսեփյան – «Գաղթականներին աջակցելու արցախահայության գործունեությունը»(մայիսի 29–31)։ - Թանգարանի տնօրեն Գ. Օրբելյանը մասնակցել է Հյուրընկալության «Երևան 2025» ներդրումային ֆորումին (հունիսի 18)։
- Թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ-ում անցկացված «Լուծումներ համագործակցության միջոցով» («Գոտի և ճանապարհ») թանգարանային միջազգային կոնֆերանսին և ներկայացրել «Քաղաքային ինքնության ցուցադրումը քաղաքային թանգարաններում. նորարարական մոտեցումներ թանգարանային ոլորտում» թեմայով զեկուցում (հուլիսի 22)։
- Թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը որպես նիստավար հանդես է եկել «Էնոֆեստ–2025» գինու միջազգային փառատոնի շրջանակում (օգոստոսի 15)։
- Ա. Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի 12-րդ միջազգային գիտաժողովին՝ որպես նիստավար և զեկուցող (սեպտեմբերի 26–27, Գյումրի)։
- Մ. Ավետիսյանը մասնակցել է նույն կենտրոնի կողմից կազմակերպված «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» միջազգային գիտաժողովին (սեպտեմբերի 27)։
- Գ. Օրբելյանը մասնակցել է «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային համաժողով»-ին (հոկտեմբերի 20–21, Դվին հյուրանոց)։
- Գ. Օրբելյանը հանդիպում է ունեցել Լայպցիգի մշակույթի հարցերով փոխքաղաքապետ տիկին Սկադի Յենիկեյի գլխավորած պատվիրակության հետ (հոկտեմբերի 23, Մհեր Մկրտչյան թատրոն)։
- Գ. Օրբելյանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված «Զբոսաշրջային հաղորդակցության համաշխարհային ֆորում»-ին և պանելային քննարկումներին՝ «Պատմությունը ճիշտ ներկայացնելու արվեստը․ նարատիվների համադրման միջոցով ավելի ուժեղ բրենդավորում» թեմայով (հոկտեմբերի 24)։
- Գ. Օրբելյանը որպես խոսնակ հանդես է եկել «Meet Dilijan» նախաձեռնության շնորհանդեսի պանելային քննարկման ընթացքում՝ կազմակերպված Green Rock Management Group-ի կողմից (հոկտեմբերի 27)։
- Գ. Օրբելյանը հանդիպել է Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) պատվիրակության անդամների հետ և կազմակերպել շրջայց թանգարանում (հոկտեմբերի 28)։
- Լ. Ամիրջանյանը մասնակցել է Հյուսիս-կովկասյան ֆեդերալ համալսարանում կազմակերպված միջազգային երիտասարդական կոնֆերանսին և ամառային դպրոցին՝ զեկուցումով (հոկտեմբերի 20–25)։
- Գ. Օրբելյանը մասնակցել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 27-րդ գլխավոր համաժողովին՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրով (նոյեմբերի 11–15, Դուբայ, Միացյալ Արաբական Էմիրություններ) և ներկայացրել «Երևանի պատմության թանգարանի 2023–2025 թթ. միջազգային ցուցահանդեսները Չինաստանում» թեմայով զեկուցում։
- Գ. Օրբելյանը մասնակցել է «Հայ արվեստի և մշակույթի ֆորում–2025»-ին (նոյեմբերի 20–21)։
- Գ. Օրբելյանը մասնակցել է Հայաստանի Եվրոպական համալսարանում անցկացված «Առաջատար տեխնոլոգիաներ, գլոբալ անվտանգություն և կայուն զարգացում» միջազգային գիտաժողովին և համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին (նոյեմբերի 24–25)։
- Ս. Հարությունյանը մասնակցել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում անցկացված «Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր» միջազգային գիտաժողովին (դեկտեմբերի 11)։
- Բագրադ Ուլուբաբյանի 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով, զեկուցում «ԵՔՊԹ գրավոր աղբյուրների ֆոնդի նյութը արցախյան հիմնահարցի վերաբերյալ թեմայով» (Լ. Հովսեփյան, 10 դեկտեմբերի, ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտ)
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գիտական հոդվածներ
- Օրբելյան, Գ.
Hotel Infrastructure in Yerevan: Benefits and Challenges,
Messenger of ASUE, անգլերեն, 2025։
Հղում - Օրբելյան, Գ.
The Role of Information Technologies in Tourism and Advancing Museum Development in Yerevan (Armenia),
Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի,
№ 1 (15), Երևան, 2025, էջ 150–161։
Հղում - Ամիրջանյան, Լ.
Երևանի փողոցների անվանաբանությունը ռուսական տիրապետության ժամանակաշրջանում,
Россия и народы Закавказья в контексте русско-турецких войн XVII – начала XX века,
միջազգային գիտաժողովի նյութեր, Ստավրոպոլ, 2025, էջ 21–24։ - Ամիրջանյան, Լ.
Տեղանունները և ինքնությունը. անվանափոխությունների պրակտիկաներ,
Հայաստանի անկախության ազգաբանությունը. փլուզում, վերստեղծում, փոփոխությունների պրակտիկաներ,
գիտական հոդվածների ժողովածու, խմբ. Մ. Գաբրիելյան, Ռ. Ծատուրյան,
Երևան, 2025, էջ 161–198։ Հղում - Ամիրջանյան, Լ.
Տենդենցներ Երևանի քաղաքային տեղանունների փոփոխությունների մեջ Ռուսական կայսրության շրջանում (1827–1918),
Հայոց պատմության հարցեր, գիտական պարբերական, 2025, թիվ 2 (31), էջ 67–78։ Հղում - Ավետիսյան, Մ.
«Էրեբունի–Երևան 2800» հոբելյանական գորգի պատկերագրության խորհրդաբանության շուրջ,
Եկեղեցական սպասքի թանգարանային ցուցադրությունները,
Երևան, 2025։ - Ավետիսյան, Մ.
Եկեղեցական սպասքի թանգարանային ցուցադրությունները,
Պատմամշակութային ժառանգություն – 5, գիտական հոդվածների ժողովածու,
Երևան, 2025, էջ 198–209։ - Ավետիսյան, Մ.
Նոր Արաբկիր տեղեկատու. Ամերիկահայ արաբկիրցիների միության պաշտոնական թերթ,
Հանդէս Ամսօրեայ, 1–12, Մխիթարեան հրատարակչություն,
Վիեննա, 2025, էջ 385–403։ - Ավետիսյան, Մ.
Պարույր Սևակի «Էրեբունի–Երևան» բանաստեղծությունը՝ մշակութային հաղորդակցության տեքստ,
Նոր ազգագրական հանդես, հ. Ե, Երևան, 2025, էջ 184–194։ - Հարությունյան, Ս.
Թեմական դպրոցի պատմությունից,
«Շողակն» թերթ, 2025, թիվ 496–497։ - Հարությունյան, Ս.
1724 թ. Երևանի հերոսական պաշտպանության թեման քաղաքի պատմության թանգարանի ցուցադրության մեջ,
Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի,
№ 1 (15), Երևան, 2025, էջ 169–176։Հղում - Հարությունյան, Ս.
Հին Երևանի առաջին դպրոցների մասին,
հոդված՝ հրապարակված «Երևան» ամսագրի պաշտոնական կայքում, 2025։ - Խաչմանուկյան, Մ.
Музейный спектакль как форма взаимодействия с посетителями на примере музея истории Еревана,
Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի,
№ 1 (15), Երևան, 2025 էջ 162–168։Հղում - Հովսեփյան (Յարամիշյան), Լ.
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին (անդրադարձ),
«Էջմիածին» ամսագիր, 2025, թիվ Դ, էջ 51–69։ - Հովսեփյան (Յարամիշյան), Լ.
Դրվագներ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու պատմությունից,
«Էջմիածին» ամսագիր, 2025, թիվ Ը։ - Քեչյան, Լ.
Շիմոն Հոլոշիի կյանքն ու ստեղծագործությունը,
երկլեզու գրքույկ, «Արարատ» հայագիտական հանդես,
Բուխարեստ, 2025։ - Սարգսյան, Ա.
Հին Երևանի ունիվերսալ խանութներն ըստ «Երևանի հայտարարություններ» շաբաթաթերթի,
գիտաժողովի թեզիսներ, Գյումրի, 26–27 սեպտեմբերի, 2025, էջ 200–204։ - Սարգսյան, Ա.
Հին Երևանի հագուստի, գլխարկի, կոշիկի և մահուդեղենի խանութներն ըստ «Երևանի հայտարարություններ» շաբաթաթերթի,
Նոր ազգագրական հանդես, հ. Ե, Երևան, 2025, էջ 175–183։
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են աշխատանքները անհատական գիտական թեմաների շուրջ՝
- «Կրթական գործը Երևանում և Երևանի գավառում 19-րդ դարում» (Ս. Հարությունյան)
- Քաղաքական իրադարձությունները Անդրկովկասում, այդ թվում՝ Երևանում, 18–19-րդ դդ. (Լ. Հովսեփյան)
- Երևանի միջնադարյան հուշարձանները (Մ. Նավասարդյան)
- Երևանի թաղերը (Լ. Ամիրջանյան, Մ. Նավասարդյան)
- «Երևանի նորագույն շրջանի (1920-ական թվականներից մինչ օրս) արդյունաբերությունն ու մշակույթը» (Մ. Ավետիսյան)
- «Նալբանդյան փողոցի պատմաճարտարապետական հուշարձանները» (Լ. Քեչյան)
- «Երևան քաղաքի հուշարձանները» (Մ. Իզմիրյան)
Այլ կատարված աշխատանքներ
- Կազմվել է Երևանի խորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկությունների ցուցակը և իրականացվել դրա անգլերեն թարգմանությունը (Հ. Սարգսյան)
- ՀՀ Կենտրոնական բանկի Դրամաշրջանառության վարչությանը ներկայացվել է 2026–2027 թթ. ՀՀ հոբելյանական իրադարձությունների ցանկը (կազմող՝ Հ. Սարգսյան)
- Կազմվել և համապատասխան բաժին ներկայացվել է 2025 թվականին Երևան քաղաքի հոբելյանական իրադարձությունների ցանկը (Հ. Սարգսյան)
- Կազմվել է «Մեծերը Երևանի մասին» ասույթների հավաքածուն՝ թանգարանի ցուցադրությունը համալրելու նպատակով (Հ. Սարգսյան)
- Տրամադրվել է գիտական տեղեկատվություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 187 դպրոցին իրենց համայնքի պատմության վերաբերյալ (Լ. Ամիրջանյան)
- Թիվ 182 դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար անցկացվել է դասախոսություն «Ճանաչիր քո քաղաքը. մի փողոցի պատմություն» թեմայով (Լ. Ամիրջանյան)
- Տրամադրվել է գիտական տեղեկատվություն բժիշկ Հովհաննես Հովաննիսյանի, նրա առանձնատան և Երևանի Կարմիր կամրջի պատմության վերաբերյալ (Լ. Ամիրջանյան)
- Կատարվել են լրացումներ «Երևանի տարեգրության» 2023–2025 թթ. բաժնում (Մ. Իզմիրյան, Հ. Սարգսյան)
- Խմբագրվել է ազգագրագետ Սուսաննա Մելիքյանի «Մայրության և մանկության ազգագրություն» աշխատությունը (479 էջ) (Ա. Սարգսյան)
ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐ
- Հրավիրվել է ֆոնդային-գնահատող հանձնաժողովի 5 նիստ, որի ընթացքում քննարկվել են ֆոնդերի համալրման հարցեր:
- Լրացվել է 2024 թ. վիճակագրական հաշվետվությունը:
- Տարվա ընթացքում ֆոնդերը համալրվել են 985 առարկայով, որից 68 առարկա՝ հիմնական ֆոնդ, 917 առարկա՝ գիտա-օժանդակ ֆոնդ:
Հիմնական ֆոնդում ըստ ֆոնդային բաժինների ընդունվել է՝- ազգագրության ֆոնդ՝ 51 առարկա,
- գրավոր աղբյուրների ֆոնդ՝ 6 առարկա,
- ֆոտո, ֆոնո, կինո աղբյուրների ֆոնդ՝ 7 առարկա,
- արտադրական ֆոնդ՝ 4 առարկա
(կատարողներ՝ Ա. Ամիրյան, Մ. Մելքոնյան, Ն. Ավագյան, Ն. Վասիլյան, Ա. Կարապետյան, Ս. Գրիգորյանց)
Գիտա-օժանդակ ֆոնդում ընդունվել է՝ - ֆոտո, ֆոնո, կինո աղբյուրների ֆոնդ՝ 6 առարկա,
- գրավոր աղբյուրների ֆոնդ՝ 55 առարկա,
- ազգագրության ֆոնդ՝ 151 առարկա,
- արտադրական ֆոնդ՝ 20 առարկա,
- կերպարվեստի ֆոնդ՝ 1 առարկա,
- դրամագիտության ֆոնդ՝ 680 առարկա
(կատարողներ՝ Ա. Ամիրյան, Մ. Մելքոնյան, Ա. Կարապետյան, Ն. Ավագյան, Ս. Գրիգորյանց, Գ. Գևորգյան)
- Էլեկտրոնային շտեմարան է մուտքագրվել 3078 թանգարանային առարկա, որից 2274 հնագիտական առարկա՝ (Լիլիթ Բալայան՝ 2177 առարկա, Հռիփսիմե Եղոյան՝ 97առարկա), 795 առարկա արտադրական ֆոնդից՝ Սիմա Գրիգորյանց և 9 առարկա ազգագրության ֆոնդից ՝ Մելանյա Մելքոնյան):
- Վերականգնվել է 8 թանգարանային առարկա, որից 1 ազգագրական առարկա՝ հախճապակե մոխրաման (կատարող՝ Մարտին Մաթոսյան), 1 մանկական հագուստ (Մարիամ Ղարիբյան), 5 գեղանկար (Արտաշես Աբրահամյան):
- Ա. Աբրահամյանը ամրակայել է 2 գրաֆիկական աշխատանք, ցուցադրության համար կատարել է ընթացիկ աշխատանքներ, ցուցադրված 5 քարտեզների համար տեղադրել է ենթաշրջանակներ և շրջանակներ:
- Մ. Մաթոսյանը գիտա-օժանդակ ֆոնդից վերականգնել է աշակերտական նստարանը, պատի զարդ՝ ծաղկային կոմպոզիցիայով (ՉԺՀ):
- Սպասարկում`
Սպասարկվել է 43 անհատ և կազմակերպություն, տրամադրվել է 1646 առարկա:
- 8 ցուցահանդեսներին տրամադրվել է 803 առարկա:
- Մշտական ցուցադրության փոփոխությանը տրամադրվել է 586 առարկա:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Փետրվար 19 – «Թերթելով ժամանակի էջերը: թանգարանի ամենահին գիրքը»
Մասնակցություն՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողներ։ Զրույց-բանախոսություն՝ Ն. Վասիլյան և Ս. Հարությունյան, ներկայացնելով թանգարանում պահվող ամենահին գիրքը։
- Փետրվար 28 – «Հայոց Բարեկենդանը եվրոպական տոների համակարգում» Բանախոս՝ Ս. Հարությունյան։ ԵՊՀ և Վ. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներ ներկայացրեցին Բարեկենդանին բնորոշ ասույթների օտար լեզվով թարգմանություններ։ Միջոցառումը ավարտվեց «Վասպուրիկ» խամաճիկներ թատրոնի ներկայացմամբ։
- Մարտ 14 – «Հայ գյուտարար մտքի պատմությունը. Ի՞նչ են հորինել հայերը Երևանում և ոչ միայն»Բանախոս՝ Տիմ Սկորենկո։
- Մարտ 19 – «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում»Ցերեկույթ՝ նվիրված գրող, Ֆրանսիայի դիմադրության շարժման մասնակից Լուիզա Ասլանյանի կյանքին ու գործունեությանը՝ «Հարաթրթիռ քնար» խորագրով։ Բանախոս՝ Հ. Սարգսյան։ Մասնակիցներ՝ Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի սաները և գրադարանի ընթերցողները։
- Մարտ 26 – «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» Նվիրված Լուիզա Ասլանյանի կյանքին ու գործունեությանը։ Ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աշխատակից՝ մադամ Հեսը։ Թանգարանի ֆրանսերեն լեզվով աուդիոգիդի շնորհանդես, կազմակերպիչ՝ Հ. Սարգսյան։ Մասնակցում էին Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի սաները։
- Մարտ 27 – «Երևանի հին ու նոր թատրոնները»Թատրոնի միջազգային օրվան նվիրված բանախոսություն։ Բանախոս՝ Ա. Հարությունյան։ Քննարկման մասնակիցներ՝ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ։
- Ապրիլ 17 – Կլոր սեղան-քննարկում «Երևանի հուշարձանների պահպանության և հանրայնացման խնդիրները»Բանախոսներ՝ Արսեն Հարությունյան, Վահե Սարգսյան, Մերի Սաֆարյան, Դիանա Միրիջանյան, Աշոտ Հակոբյան։
- Ապրիլ 26 – «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» ցուցահանդեսի փակման արարողություն: Ոճաբան՝ Նաիրա Նիազյան, «Զարդե» բեմականացված դեֆիլե։
- Հունիսի 13 – «Եվրոպական հնագիտության օրեր» դասախոսություն Երևանի Դալմայի հնձանների մասին`բանախոս՝ Արման Նալբանդյան։
- Հուլիս 16 – Բանախոսություն կոմպոզիտոր և ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանի հետ՝ «Քաղաքային մեղեդիներ. Երևանի երաժշտական փոխակերպումները» ներկայացվել են հիշողություններ և երաժշտական պատմություններ՝ Երևանի մշակութային կյանքից։
- Սեպտեմբեր 27 – Բանախոսություն «Երևանի 20-րդ դարի ճարտարապետությունը»
«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակում՝ «Ճարտարապետական ժառանգություն» համաեվրոպական խորագրի ներքո։ Բանախոս՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Տեր-Մինասյան: - Հոկտեմբեր 4 – Ցուցահանդես-ներկայացում «Liver Heritage» ապրանքանիշի՝ «Էրեբունի» հավաքածուի շնորհանդես, կազմակերպիչ՝ «Լիվեր» Ընկերություն, Լ. Քարամյան։
- Նոյեմբեր 3 – Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դասախոսություն՝ Երևանի և քաղաքի թանգարանի պատմությունը, բանախոսներ՝ Լ. Ամիրջանյան, Ա. Սարգսյան։
- Նոյեմբեր 4–5 – Հայաստանի մայրաքաղաքներին նվիրված միջոցառում՝ Global Bridge ուսումնական հաստատության հետ, բանախոս՝ Մ. Խաչմանուկյան։
- Նոյեմբեր 22 – «Երևանի կենցաղը» և «Երևանի պատմությունը» դասախոսություն՝ ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանում, մասնակիցներ՝ տուրիզմի ապագա մասնագետներ, բանախոս՝ Ա. Սարգսյան։
- Նոյեմբեր 29 – «Երևանի պատմությունը» դասախոսություն՝ ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանում, բԲանախոս՝ Լ. Ամիրջանյան։

ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
- Հունվար 20 – Փետրվար 28 – Երևանի պետական հումանիտար–տեխնիկական քոլեջ. Ուսուցում՝ «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ», 2-րդ և 3-րդ կուրս, բանախոսներ՝ Լ. Ամիրջանյան, Ա. Ամիրյան
- Փետրվար 3 – «Ճանաչիր քո քաղաքը. մի փողոցի պատմություն»Դասախոսություն թիվ 182 դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար, ներկայացվել է Երևանի պատմությունը քարտեզներով, լուսանկարներով և հավաքածուի նյութերով (Բանախոս՝ Լ. Ամիրջանյան)
- Փետրվար 3 – 14 Մարտ – Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսուցում ղեկավար՝ Լ. Ամիրջանյան
- Փետրվար 10 – 21 Մարտ – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի բակալավրի 4-րդ կուրսի ուսուցում՝ ղեկավար՝ Ա. Ամիրյան
- Փետրվար 28 – 2024–2025 ուսումնական տարվա Երևանի պետական համալսարանի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի բակալավրիատի ուսուցում ղեկավարներ՝ Լ. Ամիրջանյան, Ա. Ամիրյան
- Մարտ 22, 24 – «Արև-երեխաներ» և ArevModels-ի սաների այցելություն և կրթական ծրագրեր, «Խաղարան» տիկնիկային թատրոնի ներկայացում
- Ապրիլ 9 – «Գիտունիկը թանգարանում» Աուտիզմի ազգային հիմնադրամի «Իմ ուղին» կենտրոնի այցելություն, «Տիկնիկային պատմություններ» ցուցադրության դիտում (Մ. Խաչմանուկյան, Ի. Զաքարյան)
- Ապրիլ 22 – Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցում աշակերտների համար ճանաչողական դաս՝ նվիրված Երևանի պատմությանը, բանախոս՝ Ա. Զաքարյան
- Մայիս 14 – Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում հանդիպում ուսուցիչների և թանգարանների աշխատակիցների հետ, դպրոցականների համար մշակված կրթական ծրագրեր և թանգարանի էքսկուրսիաների տեսակների ներկայացում (Ա. Զաքարյան)
- Հունիսի 23 – Աշխատաժողով՝ «Համագործակցության նոր ուղիներ ԵՊՀ պատմության ֆակուլտետի և ՀՀ թանգարանների միջև», ներկայացվել են «Երևանի բերդի առումը» և «1724թ. Երևանի հերոսական պաշտպանությունը» կրթական ծրագրերը (Մ. Խաչմանուկյան)
- Հուլիս 11 – Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում թանգարանում, թանգարանի ցուցադրության և կրթական ծրագրերի ներկայացում (Մ. Խաչմանուկյան)
- Հուլիս 16 – «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում», թանգարանային դասընթաց ուսուցիչների համար (Մ. Խաչմանուկյան)
- Օգոստոս 15–16 – «EnoFest Armenia 2025», Խաչքարերի պուրակում ներկայացվել է թանգարանի տաղավարը (Ա. Զաքարյան, Լ. Հովսեփյան)
- Սեպտեմբեր 9 – 16 Դեկտեմբեր – Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների ուսուցում՝ մասնագիտություն՝ Արվեստի տեսություն և կառավարում (Լ. Ամիրջանյան, Ա. Ամիրյան, Մ. Խաչմանուկյան)
- Հոկտեմբեր 8, 14 – Զբոսաշրջային ծրագրեր՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտների համար կազմակերպված թեմատիկ էքսկուրսիաներ (Ա. Զաքարյան)
- Հոկտեմբեր 17 – Երաևնի N140 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների այց, նվիրված Երևանի 2807-ամյակին, թանգարանային շրջայց (Ա. Զաքարյան)
- Հոկտեմբեր 23 – «Կովկասը Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուում», միջազգային երիտասարդական կոնֆերանս, դասախոսություն՝ տարբեր երկրների ուսանողների և ասպիրանտների համար (Լ. Ամիրջանյան)
- Նոյեմբեր 5, 12 – Նախագծային աշխատանք՝ Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի և Չարենցավանի Մ. Մաշտոցի ավագ դպրոցի աշակերտների այցեր՝ Երևանի ճարտարապետական զարգացման և պատմամշակութային միջավայրի ուսումնասիրությամբ (Ի. Զաքարյան)
- Դեկտեմբեր 12 – ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հաշվառված շահառուների էքսկուրսիա (Ա. Զաքարյան,)
- Դեկտեմբեր – Նոր կրթական ծրագրեր «Ասպետը և արքայադուստրը» և «1724թ. Երևանի հերոսական պաշտպանությունը» (Մ. Խաչմանուկյան)
- Տարրական դասարանների աշակերտների համար մշակվել է կրթական ծրագիր՝ «1724 թ. Երևանի հերոսական պաշտպանությունը» (Մ. Խաչմանուկյան)

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ
- Ասպրամ Զաքարյան, Էքսկուրսիոն և կրթական ծրագրերի բաժնի ղեկավար, մասնակցել է «Ստեղծագործ Եվրոպա» մեկօրյա դասընթացին, որը կազմակերպել էր Հայաստանյան գրասենյակը։ Ծրագի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել, թե ինչպես ճիշտ և գրագետ կազմել դրամաշնորհային ծրագիր (31 հուլիսի):
- Ասպրամ Զաքարյանը մասնակցել է նաև «Թանգարանների կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» դասընթացին, որը անցկացվեց ՀՊՄՀ-ում (7–11 հուլիսի): Ծրագրի վերջին օրը նա 6 ուսուցիչների հետ մշակեց նոր կրթական ծրագիր՝ «Ժամանակի ծրար» խորագրով:
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Ընդհանուր այցելություններ (03.01.–30.12.2025թ.)
-
Ընդհանուր այցելուների թիվը՝ 28,234 այցելու, վճարովի՝ 19085 այցելու, անվճար՝ 9149 այցելու
Էքսկուրսիաներ
-
Ընդհանուր էքսկուրսիաների թիվը՝ 825, որից ՝ վճարովի՝ 740, անվճար՝ 85:
-
Էքսկուրսիաների լեզուները՝ Ռուսերեն՝ 264, Անգլերեն՝ 30
-
Կրթական ծրագրեր
- «Ճանաչիր Երևան» խաղ-էքսկուսրսիա – 77
- «Գիտունիկը թանգարանում» – 13
- «Երևանի բերդը» – 1
- «Տիկնիկային պատմություններ» – 2431 այցելություն, 91 էքսկուրսիա
Պատվիրակություններ և պատվավոր հյուրեր
- Ֆրանսիայի Մարսել քաղաքից
- Թանգարան այցելեց քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած 18 պատվիրակությոան անդամներ (մայիսի 5, 2025)։
- Հոկտեմբերի 14-ին թանգարան այցելեցին Մարսելի քաղաքապետարանից ժամանած 5 պատվիրակներ։
- Առողջապահության վարչության պատվիրակություն
- Թանգարան այցելեցին տարբեր երկրներից «Ներքին և ընտանեկան բժշկության հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներ՝ 9 բժիշկներ (մայիսի 16, 2025)։
- Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողով (CORLEAP)
- Թանգարան այցելեցին պատվիրակության անդամները և կազմակերպվեց շրջայց (հոկտեմբերի 28, 2025)։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ՄԵԴԻԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Թանգարանի սոցիալական հարթակներ
-
Ֆեյսբուք և Ինստագրամ՝ թանգարանի հիմնական հրապարակումների և միջոցառումների ներկայացման հարթակներ
-
Լուսանկարներ և հրապարակումներ՝ ընդգրկում են բոլոր միջոցառումները, ցուցահանդեսները և Երևանի պատմությանը նվիրված ճանաչողական նյութերը
-
Հրապարակումների քանակ
-
Ֆեյսբուք՝ 190
-
Ինստագրամ՝ 101
-
բոլոր միջոցառումները, ծրագրերը լուսաբանվել են և հրապարակվել թանգարանի պաշտոնական www.yhm.am կայքում
-
- Թանգարանի ցուցահանդեսները և միջոցառումները լուսաբանվել են «Հանրայի ռադիոյի «Սուրճ և սեր» հաղորդման, Երկիր մեդիայի «Բարև երկիր» հաղորդման, Արմենիա TV-ի «Բարի Լույս» հաղորդման շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրայինի, Հանրային Ռադիոյի, Առաջին ալիքի, Լուրեր լրատվականի, МИР 24 Армения-ի, Ժամը լրատվականի, Armenpress-ի, Yerevan Yerevanciner-ի, NEWS.am-ի ու BRAVO.am-ի միջոցով:
-
Ամսաթիվ Միջոցառում/Ցուցահանդես Լուսաբանման միջոց Օնլայն հղումներ/ լրացուցիչ
Համակարգող/ պատասխանատու
Նշումներ 5 մարտի «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» Հանրային Ռադիո, «Սուրճ և սեր» Հղում Գ. Օրբելյան, Մ. Խաչմանուկյան, Լ. Ամիրջանյան – 12 մարտի «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» Երկիր մեդիա, «Բարև երկիր» Հղում Գ. Օրբելյան, Մ. Խաչմանուկյան, Լ. Ամիրջանյան – 11 մարտի
«Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» Հանրային Ռադիո, Լուրեր լրատվական, МИР 24 Армения, Ժամը լրատվական, Armenpress, Yerevan Yerevanciner, NEWS.am, BRAVO.am Հղումներ Գ. Օրբելյան, Մ. Խաչմանուկյան, Լ. Ամիրջանյան – 20 հունիսի «Տիկնիկային պատմություններ» Հանրային Ռադիո, «Հայագիտակ» Հղում Մ. Խաչմանուկյան – 05 օգոստոս «Իմ Երևանը թանգարանում» ամառային դպրոց Հանրային Ռադիո, «Արևիկ» Հղում Ա. Զաքարյան – 31 հուլիս «Չինաստանի լեռներն ու գետերը» ցուցահանդես Լուրեր լրատվական, NEWS.AM, ARMENPRESS, BRAVO.AM Հղումներ Ա. Զաքարյան – 4 օգոստոսի ԵՔՊԹ միջազգային ցուցահանդեսներ Հանրային Ռադիո, «Հայագիտակ» Հղում Ա. Զաքարյան – 10 Հոկտեմբր
«Հիշողություններ Խորհրդային Երևանի բնակարանից» Լուրեր լրատվական, Հանրային Ռադիո, Bravo.am, Мօсковский кулътурно-деловой Центр «Дом Мօсквы» Հղումներ Ա. Զաքարյան – 7 հոկտեմբերի «Թկթկոցից մինչև լսափողից հնչող լռություն. Հիշողություններ Խորհրդային Երևանի բնակարանից» ՀՀ-1, «Առավոտ լուսո» Հղում Մ. Խաչմանուկյան 93.000 դիտում 29 նոյեմբերի Բաց հարթակի տաղավարում հանդիպում Գ. Օրբելյանի հետ հիշողությունեններ, խորհրդային Երևանի բնակարանից ՀՀ-1 Գ. Օրբելյան Հարցազրույց 11 դեկտեմբեր
Արաբկիր-100 ցուցահանդես ՀՀ-1 Հղում Լ. Ամիրջանյան Հարցազրույց