Ցուցահանդես «Չինաստանի լեռներն ու գետերը»

Երևանի պատմության թանգարանում հուլիսի 31-ին կբացվի «Չինաստանի լեռներն ու գետերը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Չինաստանի Նինբո թանգարանից 20-րդ դարի չինական նոր փայտափորագրության առաջատար դեմքերից՝ Շաո Կեպինի յուրահատուկ աշխատանքները:
Այս ցուցադրության միջոցով այցելուները կկարողանան բացահայտել այն իրականությունը,որն արտահայտվում է փայտափորագրության ռեալիզմի ստեղծագործ գրավչությամբ և այն բացառիկ հնարավորություն կընձեռի տեսնելու չինական մշակույթի խորը ու հարուստ ժառանգությունը:

Բացումը ժամը 17:00-ին