«Գիտունիկը կամ Գուֆֆին Երևան քաղաքի պատմության թանգարանում» կրթական ծրագիրը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար:
Երեխաներն իրենք են ընտրում տիկնիկին (Գուֆֆիին կամ Գիտունիկին), որը էքսկուրսավարի օգնությամբ պետք է ուղեկցի նրանց թանգարանում և պատմի Էրեբունի-Երևանի մասին:
Տեղեկությունները երեխաներին հաղորդվում են հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները և ընկալելու ընդունակությունները:
Բազում հետաքրքրաշարժ հնարքների և անակնկալների շնորհիվ փոքրիկ այցելուների այցը թանգարան վերածվում է հաճելի և ճանաչողական ժամանցի, որի վերջում Երևանի հիմնի ղողանջների ներքո նրանց տրվում է շնորհակալագիր Գիտունիկի կամ Գուֆֆիի պատկերներով: