«Վերականգնենք միասին»

Երևանի պատմության թանգարանը կրթական ծրագրերի շրջանակներում ավանդական էքսկուրսիաների հետ մեկտեղ տարբեր տարիքի երեխաներին առաջարկում է հետաքրքրաշարժ, ճանաչողական խաղ-էքսկուրսիաներ, որոնց կարգախոսն է’ սովորեցնել ոչ թե պարտադրելով, այլ խաղի միջոցով, քանի որ երեխայի աշխարհը սերտորեն կապված է խաղի հետ: Փորձը ցույց է տվել, որ ուսանելու այս մեթոդն առավել ճիշտ է’ նպատակին հասնելու համար: Բոլոր խաղ-էքսկուրսիաների ավարտին մասնակիցներին խրախուսելու նպատակով թանգարանի կողմից տրվում են շնորհակալագրեր:

 «Վերականգնենք միասին» կրթական ծրագրով դպրոցականները թանգարանի ցուցադրությունում գտնվող խեցեղեն առարկաների կրկնօրինակ բեկորներ հավաքելով «վերականգնում» են տվյալ առարկան: Ծրագրի միջոցով նրանց ուշադրությունը հրավիրվում է հազարամյակների պատմություն ունեցող խեցեղեն առարկաների վրա’ ծանոթացնելով կենցաղում դրանց օգտագործման եղանակներին ու ձևերին: Ծրագրի նպատակն է նաև դպրոցականներին մասնակից դարձնել թանգարանային աշխատանքի կարևոր ուղղություններից մեկին’ վերականգնմանը, գիտելիքներ հաղորդել այդ աշխատանքի նրբությունների վերաբերյալ և, իհա’րկե, խաղին բնորոշ խանդավառության շնորհիվ նրանց մեջ ոչ միայն սեր արթնացնել դեպի թանգարանը, այլև մշակութային արժեքները արժևորել ու գնահատել:

Ծրագրին կարող են մասնակցել 1-6 երեխա (8-14 տարեկան), որոնց հատկացվում է որոշակի ժամանակ «Վերականգնելու» առարկան: Դրանից հետո շարունակվում է ընդհանուր էքսկուրսիան թանգարանում:

Ծրագիրը բացառիկ է նրանով, որ դրան կարող են մասնակցել նաև տարբեր տարիքային խմբերի այցելուներ և զբոսաշրջիկներ:

Էքսկուրսիայի և կրթական ծրագրի տևողությունը մինչև 60 րոպե է:

Մանրամասների համար զանգահարել՝  Հեռ. 010 568185, 010568108, էլ. փստ՝ museum@yerevan.am: