«Ճանաչիʹր Երևանը»

«Ճանաչիր Երևանը»  խաղ-էքսկուրսիան նախատեսված է միջին  և ավագ դպրոցների աշակերտների, ինչպես նաև առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների  համար: Այս ինտերակտիվ  ծրագրի ստեղծման գաղափարն առաջ  եկավ այն բանից հետո, երբ թանգարանի սրահներից մեկում տեղադրվեց 20-րդ դարասկզբի  Երևանի մանրակերտը, որը թույլ  է տալիս մտովի տեղափոխվել  քաղաքի  հեռավոր անցյալը:

Խաղ-էքսկուրսիայի նպատակն է երեխաներին Երևանի մասին կարևոր և հետաքրքրաշարժ տեղեկություններ տալու հետ մեկտեղ օգնել նրանց յուրացնել լսածն ու տեսածը, այսինքն  տեղում՝ թանգարանում սովորել և ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները:

Մասնակցող խումբը, բաժանվելով «Էրեբունի» և «Երևան» թիմերի, ընդգրկվում է հետաքրքիր խաղ-մրցույթի մեջ: Խաղի ավարտին ստացված գիտելիքները մեկ անգամ ևս ամրապնդելու նպատակով առաջարկվում է լուծել խաչբառ: