Բացվեց «Ֆուջիանի հմայքը» ցուցահանդեսը
Դեկտեմբերի 23-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց ՉԺՀ Ֆուջիան թանգարանի համատեղ և «Հայ-Չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-Armenian Chinese Partnership Center-ի աջակցությամբ «Ֆուջիանի հմայքը» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված են Ֆուջիան նահանգի մշակութային ժառանգության դեկորատիվ և կիրառական արվեստի շուրջ 30 նմուշ՝ կատարված բացառիկ տեխնիկայով:
Ցուցահանդեսին ներկա էին՝ ՀՀ-ում ՉԺՀ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մին, Ֆուջիան նահանգի Մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալը, Ֆուջիան նահանգի Մշակութային ժառանգության բյուրոյի ղեկավար Ֆու Քիշենգը, Երևանի քաղաքապետրանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանը, Ֆուջիան թանգարանի ներկայացուցիչ Չէ Ճանգը, «Հայ-Չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Մխիթարյանը: