Միջոցառումների շարք Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում

Երևանի պատմության թանգարանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հյուրընկալեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներին, Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի սաներին և ֆրանսախոս այցելուներին՝ մասնակցելու մշակութային ու պատմական կարևոր միջոցառումների շարքին։

Միջոցառումների ընթացքում թանգարանի գիտական քարտուղար Հերմինե Սարգսյանը ներկայացրեց ֆրանսիական դիմադրության ականավոր գործիչ, ֆրանսահայ գրող Լուիզա Ասլանյանի կյանքն ու գործունեությունը։
Հատուկ ֆրանսերենով կազմակերպված  շրջայցի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Երևանի հարուստ պատմությանը ու մշակութային ժառանգությանը։

Միջոցառման ընթացքում պաշտոնապես ներկայացվեց ֆրանսերեն լեզվով աուդիոգիդ, որն էլ իր հերթին կնպաստի այցելուների մշակութային երկխոսության զարգացմանը: