Երևանի պատմության թանգարանում կբացվի Ռազմիկ Սահակյանի մանրակերտ աշխատանքների ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանը մայիսի 7-ին` ժամը 15:00-ին, հրավիրում է մասնակցելու փայտանկարի վարպետ Ռազմիկ Սահակյանի մանրակերտ գոհարների ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն տարբեր ծառատեսակների փայտի հազարավոր մասնիկներից հավաքված փայտանկարներ և դեկորատիվ սեղաններ, որոնք հիցնում և զարմացնում են դիտողին:

Երևան քաղաքի պատմության թանգարան