Ցուցահանդես՝ նվիրված Երևան և Մոնրեալ քույր քաղաքների համագործակցության 18-րդ տարեդարձին
Երևանի քաղաքապետարանը և Երևան քաղաքի պատմության թանգարանը մայիսի 18-ին հրավիրում են մասնակցելու կանադահայ լուսանկարչուհի Մարինե Անախաթունյանի «Երկու քաղաք. Վերաիմաստավորում» գերարտահայտչական լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսը նվիրված է Երևան և Մոնրեալ քույր քաղաքների համագործակցության 18-րդ տարեդարձին։