«Փայտանկարի վարպետը» խորագրով ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
Դեկորատիվ-կիրառական արվեստի 32 գործ՝ հավաքված փայտի բյուրավոր կտորներից:
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսի հեղինակը նախկին ֆուտբոլիստ Ռազմիկ Սահակյանն է:
Փայտանկարների վարպետն իր աշխատանքներում օգտագործել է 7-11 ծառատեսակի փայտ՝ հացենի, լորենի, խնձորենի, վայրի բալենի, սև սալորենի, թթենի, հաճարենի, կաղնի, բոխի և տանձենի:
Փայտանկարներում պատկերված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Աստվածամայրը մանկան հետ, Արարատ լեռը, բնանկարներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 13-ը: