«Գորգը` ազգային զարդանախշերի հանգույց» բացօթյա ցուցահանդես

Մայիսի 18-ին` ժամը 16:00 – 19:30 -ը, Երևան քաղաքի պատմության թանգարանը հրավիրում է Երևանի 2800-ամյակին նվիրված այգու գորգի խճանկարից դեպի ազգային զարդանախշերով գորգերի բացօթյա ցուցադրության Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից:

«Գորգը ազգային զարդանախշերի հանգույց» – թանգարանի մուտքի աջ և ձախ մասերի կանաչ տարածքներում կցուցադրվեն գորգեր, որոնք կներկայացնեն թանգարանը որպես ազգային մշակույթի պահպանման հանգույց:

Այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվելու գորգերի ֆոնին:

Երևան քաղաքի պատմության թանգարան