«Գորգը՝ ազգային զարդանախշերի հանգույց»
Երևան քաղաքի պատմության թանգարանի նախաձեռնությամբ մայիսի 18-ին` ժամը 16:00 – 19:30 -ը, Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բազմաթիվ այցելուներ հնարավորություն ունեցան այգու գորգի խճանկարից անցնել դեպի ազգային զարդանախշերով գորգերի բացօթյա ցուցադրություն:
«Գորգը՝ ազգային զարդանախշերի հանգույց» խորագրով ցուցադրությանը Երևան քաղաքի պատմության թանգարանի մուտքի աջ և ձախ մասերի կանաչ տարածքներում ցուցադրվեցին թանգարանի հավաքածուում պահվող մի քանի տասնյակ գորգեր:
Գորգերը ներկայացում էին թանգարանը որպես ազգային մշակույթի պահպանման հանգույց:
Այցելուները հնարավորություն ունեցան լուսանկարվելու գորգերի ֆոնին:
Երևան քաղաքի պատմության թանգարան