Թանգարանների միջազգային օրը բացված ցուցահանդեսում Երևան և Մոնրեալ քույր քաղաքներն են
Թանգարանների միջազգային օրվա եզրափակիչ միջոցառումը, որով Երևան քաղաքի պատմության թանգարանը ներկայացավ հանրությանը, կանադահայ լուսանկարչուհի Մարինա Անախաթունյանի եռաչափ տեխնիկայով արված լուսանկարների ցուցահանդեսի բացումն էր:
«Մարդ…քաղաք» խորագրով լուսանկարներում աբստրակտ ոճով պատկերված են Երևան և Մոնրեալ քույր քաղաքները:
Հայաստանում ծնված և մեծացած, այժմ Կանադայում ապրող արվեստագետ Մարինե Անախաթունյանի համար լուսանկարչական գործիքը մշտապես ինքնաարտահայտման և սեփական պատմությունների ստեղծման լավագույն ու հրաշագեղ միջոց է եղել:
Նա մշտապես ձգտել է առօրյայի և ծանոթ միջավայրի փոխակերպմամբ ու նոր արտահայտչամիջոցների կիրառմամբ դիտորդին անդադար մղել դիտածի վերաիմաստավորման:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը հաջորդեց Արարատյան Հայրապետական Թեմի Երիտասարդաց միության «Վարք հայոց» համույթի ելույթը: