Նվեր թանգարանին

Բեյրութի Անթիլիասի թաղամասից հարսանեկան շապիկ և շրջազգեստ նվիրաբերվեց Երևան քաղաքի պատմության թանգարանին՝ Սոսի Դիսչեքենյանի կողմից: Նա կատարում էր Մարի Թերզյանի պատգամը:

Հարսանեկան այդ հագուստը կարվել է Խարբերդում՝ 1870-1890-ական թթ. և պատկանել է Մարիի տատիկին՝ Շուշանիկ Նաջարյանին: Այնուհետև հագուստը փոխանցվել է վերջինիս դստերը՝ Սիրվարդ Դեմիրճյանին, ումից էլ այն ժառանգել է ինքը՝ Մարի Թերզյանը:

Մի քանի սերունդների պատկանած և տասնամյակների պատմություն կրող այս հագուստն իր տեղը գտավ Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուում:

Լուսանկարներ