«Ամռան մեկնարկ» խորագրով ցուցահանդես՝ Հունիսի 1-ին ընդառաջ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ Հունիսի 1-ին ընդառաջ Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ամռան մեկնարկ» խորագրով ցուցահանդես-միջոցառումը:

Ցուցահանդեսին մասնակցում էին Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի՝ «M Art studio»-ի փոքրիկ նկարիչները և Գեղարքունիքի մարզից՝ Միլենա Բլդեյանը:

Միջոցառման սկզբում իրենց համարներով երեխաներին ողջունեցին «Հասմիկ» և «Նոր դար» պարային համույթները, «Armen Yenoqyan Drums Studio»-ն և Շենգավիթի ակրոբատիկայի մարզադպրոցի սան Մայա Ավչյանը:

Երեխաները հնարավորություն ունեցան տեղում գունավոր մատիտներով նկարելու իրենց պատկերացրած Երևանը:

Այդ ընթացքում փոքրիկ նկարիչներին իրենց երաժշտությամբ ոգեշնչեցին Մարիա Պարտիզպանյանը և Մարիա Գրիգորյանը:

Լուսանկարներ