Թանգարանի հյուրն էր Ուրուգվայի պատվավոր հյուպատոսը

Երևանի պատմության թանգարանում ճանաչողական և համագործակցության այցով հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս պարոն Էդուարդո Ա. Ռոզենբրոք Բիդարթը:

Այցի ընթացքում Էդուարդո Ա. Ռոզենբրոք Բիդարթը թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լ.Ամիրջանյանի և էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջեց թանգարանի հիմնական ցուցադրությունում, ծանոթացավ թանգարանում ներկայացված առավել հետաքրքիր ցուցանմուշներին:

Էքսկուրսիայի ավարտին հյուպատոսն իր տպավորությունները  գրառեց այցելուների մատյանում:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Լուսանկարներ