Համահայկական փառատոնի 11-րդ հարթակում ներկայացված են Երևանը պատկերած լուսանկարիչների գործերը
Օգոստոսի 26-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ լուսանկարչության առաջին համահայկական միջազգային փառատոնի բացման արարողությունը:
Փառատոնը Երևան քաղաքում ունենալու է տարբեր հարթակներ, որտեղ ցուցադրվելու են հայ և օտարազգի լուսանկարիչների գործերը:
11-րդ հարթակի բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում, որտեղ ներկայացված էին Երևանը պատկերած լուսանկարիչների գործերը: Դրանց մեջ առանձնացված են թանգարանի լուսանկարների հավաքածուից ընտրված և լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանի աշխատանքները:
Լուսանկարիչը թանգարանի հավաքածուն հարստացրեց մեր մայրաքաղաքի ժամանակակից անցուդարձը պատկերող վաթսուն լուսանկարով: Սա փառատոնի կարևոր ձեռքբերումներից մեկն է: