Գորգագործության և կարպետագործության վարպետաց դաս՝ Երևանի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանում սեպտեմբերի 13-ին անցկացվեց գորգագործության և կարպետագործության հերթական վարպետաց դասը:

Այս անգամ մասնակիցները եղան թանգարանի գորգի ֆոնդում և ծանոթացան 19-20-րդ դդ. գորգահյուս և կարպետահյուս առարկաներին, դրանց տեխնիկային, հենքաթելերի կառուցվածքի նրբություններին:

Ջնարակման տեխնիկային և խեցեգործությանը նվիրված հաջորդ վարպետաց դասը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-16:30-ը, Երևան քաղաքի պատմության թանգարանում:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Լուսանկարներ