«Թաղիքի օր Արմավիրում»․ շնորհակալագիր Երևան քաղաքի պատմության թանգարանին
«Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում սեպտեմբերի 14-ին անցկացվեց «Հայկական թաղիքագործության ավանդույթների վերածնունդ» խորագրով ցուցահանդես փառատոնը:
Ցուցահանդեսում ներկայացված են նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից թաղիքե գորգեր:
Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 5-ը:
«Թաղիքի օր Արմավիրում» միջոցառմանը մասնակցելու, աջակցելու և փոխշահավետ համագործակցության համար «Կենաց տուն» մշակութային ՀԿ նախագահ Վ. Դադոյանի և ՀԱՊԹ տնօրեն Կ. Արիստակեսյանի կողմից Երևան քաղաքի պատմության թանգարանին շնորհվեց շնորհակալագիր։