«Արվեստ և ժամանց» խորագրով ցուցադրություն՝ Երևանի պատմության թանգարանում
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում սեպտեմբերի 27-ից գործում է «Արվեստ և ժամանց» խորագրով ցուցադրությունը:
«Ուշ միջնադարի եվրոպական կերպարվեստի երաժշտությունը» վերնագրով ցուցադրությունում ներկայացված են թանգարանի կերպարվեստի հավաքածուի մաս կազմող եվրոպացի գեղանկարիչներ Մաքս Նոնենբրուխի, Կարլ Շվենինգերի, Կ. Պերիեի, Պ. Ռոնսարի, Յակոբ վան Ստրիի, Կ. Սյուրլանդտի և երկու անհայտ հեղինակի գործերը:
Նշված ստեղծագործություններն առաջին անգամ են ներկայացվում հանրությանը՝ եվրոպացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչյունների ներքո:
Սիրելի՛ համաքաղաքացիներ, նշված ստեղծագործությունները Երևան քաղաքի պատմության թանգարանում կցուցադրվեն մինչև հոկտեմբերի 31-ը:
Սիրով սպասում ենք ձեզ: