Եվրոպական ժառանգության օրերը՝ համայնքային թանգարաններում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները Եվրոպական ժառանգության օրերին ներկայացել են մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով:

Այս տարի բոլոր միջոցառումներն անցկացվել են «Արվեստ և ժամանց» խորագրով:

Երևան քաղաքի պատմության թանգարանում էլ Եվրոպական ժառանգության օրերը նշանավորվել են «Արվեստ և ժամանց» խորագրով ցուցադրությամբ:

Ներկայացված աշխատանքները ուշ միջնադարի եվրոպական կերպարվեստի հայտնի, նաև անհայտ հեղինակների գործեր են: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը:

www.yerevan.am